+37496288287

YEREVAN MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ YERVAN GALLERY ՆՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ

Yerevan mall-ն  ամեն անգամ զարմացնում ու հիացնում է ինձ ու իր հավատարիմ հաճախորդներին, ինչու չէ  նաև զբոսաշրջիկներին: Երեկ Yerevan mall-ում պաշտոնապես բացվեց YEREVAN GALLERY  առևտրային նոր տարածքը, որը հիշեցնում է հին երևանյան փողոց՝ ժամանակակից լուծումներով: Շոփինգ զոնայում ներկայացված են բրենդային խանութներ և կղզյակներ, ինչպես նաև  գործում է սրճարան:

Այս գեղեցիկ միջավայրում գնումներ կատարելը հաճախորդների համար կդառնա նաև ժամանցն անցկացնելու հիասքանչ վայր, քանի որ ամեն ինչ մտածված է հարմարավետության համար: Երևանյան տրամադրություն, շատրվան, նստարաններ, սրճարան, որոնց առկայությունը էսթետիկ հաճույք կպատճառի ցանկացած այցելուի:

Հմեղ հյուրասիրություն, ավանդական ուտեստներ ու քաղցրավենիք, ձմերուկի հյուասիրույթուն, Հայաստանի Ջազ նվագախմբի կողմից կենդանի կատարմամբ  Երևանին նվիրված երաժշտական ստեղծագործություններ,  մի շարք  անակնկալներ. այ այսպես դիմավորեց իր հյուրերին YEREVAN GALLERY  նոր առևտրային տարածքը: Իսկ անուշաբույր ծաղիկներով շրջող Կարաբալան բոլոր կանանց ժպիտ պարգևեց՝ նվիրելով կարմիր վարդեր:

Մի խոսքով, բառերով նկարագրելն անհնար է, ուստի, սիրելի ընթերցողներ, խորհուրդ եմ տալիս հենց այս պահից սկսած այցելել YEREVAN GALLERY ոչ միայն գնումներ կատարելու, այլև Ձեր լավ ժամանցն ապահովելու համար:

Հասցե : Արշակունյաց 34

Հեռ. :  (011) 888888

 

Similar Articles

Most Popular

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...

ԲԱԲԱՅԱՆ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ՇԱՄՍ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Օրերս, Բաբայան 12 հասցեում վերաբացվեց Շամս ստոմատոլոգիական կենտրոնը, որը ներկայացնում է ստոմոտոլոգիական բոլոր  ծառայությունները: Հիմնադիր-տնօրեն, կլինիկայի ղեկավար, բժիշկ, ստոմատոլոգ Սարգիս Շամոյանին շնորհավորելու էին եկել...

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՐԳՉՈՒՀԻ ԱՍՏՂԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ «ԴՈՒ ՈՒԺԵՂ ԵՍ» ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՓԱԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Ապրիլի 18-ին Երևանի Best Western Plus - Congress հյուրանոցում տեղի ունեցավ երգչուհի Աստղիկ Սաֆարյանի թվով 4րդ «Դու Ուժեղ ես» խորագրով հերթական ձայնասկավառակի փակ շնորհանդեսը...