Եթե ցանկանում եք լինել նորաձև, ոճային, հետևել վերջին թրենդերին, ապա կարդացե՛ք այս նյութը կամ գնացե՛ք Yerevan Mall և օգտվե՛ք անձնական ոճաբանի ծառայությունից։ Personal shopper ծառայությունը գործում է 6 ամիս, բայց արդեն իսկ մեծ պահանջարկ ունի։ Այս ծառայությունն այն մարդկանց համար է, ովքեր չեն կողմնորոշվում ինչ հագնել, ինչն է իրենց ավելի սազում կամ ինչն է նորաձև։ Բացի այդ, կան մարդիկ, ովքեր սիրում են գնումներ կատարել, բայց շատ զբաղված են , ուստի այս ծառայության շնորհիվ կարող են ճիշտ օգտագործել ու խնայել ժամանակը ։ Եթե հիշում եք, ինքս օգտվել եմ Personal shopper-ից և հանդես եկել ֆոտոշարքով։
Այսպիսի օրինակով էին առաջնորդվել 3 տարբերվող աղջիկ, ովքեր դիմել էին Yerevan mall և մասնակցել նախապես հայտարարված մրցույթին։
Այսպես, երեկ Yerevan Mall- ը կազմակերպել էր նորաձև միջոցառում՝ ներկայացնելով գարուն-ամառ 2019 թրենդերը։ Սկզբում աղջիկները ներկայացրին իրենց հետ բերված լուքերը, իսկ հետո խորհուրդներ ստացան ոճաբան Արմեն Գալյանից և Yerevan Mall-ի ոճաբան, միջոցառումների և վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանից։
Բացի հագուստից, գույներից , առաջարկվող լուքերից, աղջիկներին խորհուրդ տվեց նաև դիմահարդար Նատալի Տոնոյանը և խոսեց 2019-ի արդի դիմահարդարումից , ինչպես նաև սանրվածքներից։ Օրվա հյուրերն էին բլոգերներ, ոճաբաններ, գեղեցիկ ու հայտնի հյուրեր, ինչպես նաև Yerevan Mall-ի հավատարիմ հաճախորդները։ Բլոգերներն ու ոճաբանները խրախուսեցին այս միջոցառումը , խորհուրդներ տվեցին մասնակիցներին և հույս հայտնեցին, որ նմանատիպ միջոցառումները դեռ կշարունակվեն Yerevan Mall-ում։ Վերջում , մասնակիցները Yerevan mall-ից ստացան նվեր-քարտեր։
https://www.facebook.com/YerevanMallOfficial/
https://www.instagram.com/yerevan_mall/