Օրերս, Yassou ռեստորանում լուսաբանեցինք Asteria դեղագործական ընկերությանը նվիրված միջոցառում, որը ներկայացնում է 4 նոր խնամքի միջոց. 2-ի շնորհանդեսը ներկայացրեցինք ներկա հյուրերին:Նշենք, որ միջոցառմանը ներկա էին նաև Harmonic Aesthetic Medical Center -ի ներկայացուցիչներն, ովքեր շնորհանդեսին ներկայացված խնամքի միջոցներով իրականացրեցին դեմքի խնամքի Master class:
Աստերիա դեղագործական ընկերությունը ոլորտում է արդեն 23 տարի: Աստերիա դեղագործական ընկերությունը 2000 թվականից սկսած զբաղվում է դեղագործական և հարդեղագործական ապրանքների ներկրմամբ և վաճառքով։ Բացի այդ, Աստերիան մատուցում է դեղազգոնության, դեղերի պետական գրանցման, կենսաբանական ակտիվ սննդային հավելումների գրանցման, օծանելիքակոսմետիկական արտադրանքի գրանցման, դեղամիջոցների և հարդեղագործական ապրանքների մարկետինգային և առաջխաղացման ծառայություններ։ Ընկերությունը ունի նաև իր դեղատնային ցանցը, որը ներառում է 32 դեղատուն Երևան քաղաքում։
2020թ-ից գործում է նաև Աստերիա օնլայն դեղատունը: Այս գարնանից սկսել են զարգացնել Աստերիա Կոսմետիկս շարքը, որն իր մեջ ներառում է՝ կորեական՝ FAU և BeautiO պրեմիում դասի, իտալական՝ Frais Monde ապրանքանիշի, ֆրանսիական՝ Instant և Propolia ապրանքանիշերի, գերմանական՝ Crevil բրենդի և ենթաբրենդերի խնամքի միջոցները։
ՖԱՈՒ հարավ-կորեական պրեմիում դասի պրոֆեսիոնալ խնամքի միջոցներ, որոնք նախատեսված են նաև տնային պայմաններում օգտագործման համար։ Շարքը իր մեջ ներառում է մարմնի եւ դեմքի համար նախատեսված բարձրորակ խնամք բոլոր տեսակի մաշկերի համար։ ( Տոներներ, մաքրող միջոցներ, խոնավացնող քսուքներ, քուշոններ, հակատարիքային խնամք եւ այլն)
Frais Monde իտալական ապրանքանիշի ամբողջովին բնական բաղադրիչներով և Repole հազարամյա աղբյուրի թերմալ ջրով խնամքի միջոցները արդեն Հայաստանում են։ Բրենդը ներառում է հակատարիքային, հակասթրեսային, լիֆթինգ, խոնավացնող խնամք, յուղերի ու շիճուկների լայն տեսականի եւ թերմալ ջուր։
Աստերիա Կոսմետիքսի բարձրորակ միջոցների հետ դուք կբացահայտեք բնական գեղեցկության գաղտնիքը և կսահմանեք բոլորովին նոր չափանիշ Ձեր ամենօրյա խնամքի միջոցների հարցում.
https://www.instagram.com/asteriapharmacy/?igsh=OGQ5ZDc2ODk2ZA%3D%3D