Vanilla vibes կամ Հնդկաստանի ամառների մայրամուտ… դե ինչ, օրերս, HERMITAGE -ում տեղի ունեցավ հերթական ցնցող ու տարբերվող միջոցառումը, որտեղ բոլորս ծանոթացանք “Juliette has a Gun”-ի թողարկած նոր բույրին ՝ Vanilla Vibes-ին: Այս կապակցությամբ, Հայաստան էր ժամանել Նինա Ռիչիի ծոռնուհին` Անտինա Ռիչին: Պատկերացնու՞մ եք, թե ինչ անակնկալներ է մեզ մատուցում HERMITAGE -ը:
Նյու Յորքից Փարիզ , Մոսկվա կամ Սիդնեյ….. Ջուլիետը գրավում է աշխարհը : Շեքսպիրյան հերոսուհին նշում է , որ կյանքը շատ կարճ է , իսկ հաճույքները՝ շատ- շատ : Բրենդի հիմնադիրն է Ռոմանո Ռիչին, ով նաև պարֆյումեր է և հանդիսանում է բրենդի արտիստիկ տնօրենը. “Juliette has a Gun”-ն ինքնուրույն բրենդ է : Բրենդի փիլիսոփայությունն է դարձնել օծանելիքի արտադրությունը արվեստ և ստեղծել օծանելիքի սահմանափակ քանակությամբ յուրօրինակ նմուշներ:
Նոր բույրը հիշեցնում է հնդկական ամառվա մայրամուտը: Բույրը վանիլի և ծովային աղի յուրատեսակ համադրություն է , որի արդյունքը թարմ հանքային վանիլն է: Ստեղծողների նպատակն է տանել մարդուն այնտեղ, որտեղ նա ցանկանում է լինել՝ օրվա ցանկացած ժամի:
Փակի՛ր աչքերդ և տեղափոխի՛ր անապատի անսահմանության միջով, դա կարծես երազ լինի: Բույրը ստեղծողը չլինելով քաղցր նոտաների մեծ երկրպագու՝ կարողացել է գտնել որևէ բնորոշ գիծ իր համար ՝ ընտրելով ծովի աղը:
Այսպիսով, Vanilla Vibes-ը ճանապարհորդություն է անապատի երանության միջով, որը տալիս է հաճելի և անմոռանալի հիշողություններ:
Vanilla Vibes-ը կարող եք ձեռք բերել HERMITAGE ARMENIA-ի բոլոր խանութ-սրահներից: Նշեմ, որ արդեն 3 օր է ես օգտագործում եմ այս բույրը. այն արդեն իսկ հասցրել է դառնալ իմ սիրելի բույրերից մեկը… Vanilla Vibes-ը պայուսակիս նոր ընկերն է… շնորհակալ եմ HERMITAGE ARMENIA:
https://www.facebook.com/HermitageArmenia/