Օրերս, Yassou ռեստորանում կազմկերպել էի միջոցառում՝ նվիրված սիրո տոնին:
Իրականում, շատ տարբերվող ու ջերմ մթնոլորտում, հյուրերի հետ միասին, վայելեցինք օրը. համտեսեցինք yassou-ի համեղ խոհանոցը, որից հետո ծանոթացանք հովանավորների հետ, ովքեր գեղեցիկ նվերներով եկել էին շնորհավորելու հյուրերի Վալենտինը:
Մեր հովանավորներն էին՝
Yassou հունական ռեստորանը , Dream Chocolate-ը, որը ներկայացնում է հայկական արտադրանքի ձեռագործ շոկոլադներ, Mariell flowers-ը, որը ներկայացնում է ծաղիկներ յուրաքանչյուր առիթի համար, հարսանեկան ձևավորում, Dazzling.am accessories-ը,որը ներկայացնում է բարձր որակի շատ հետաքրքիր աքսեսուարներ, բոլորիս հայտնի yum-yum donuts-ը, որը մեր հյուրերին պատրաստել էր սրտիկներով, համեղ քաղցրավենքիներ, Aeromix տուրիստական ընկերությունը,որը 10 տարուց ավել է, ինչ շուկայում է և Maliad beauty-ին, որը ներկայացնում է մեղրով և կոճապղպեղով սկրաբ:
Դե ինչ, ևս մեկ անգամ շնորհակալ եմ հովանավորներին և հյուրերին՝ միջոցառմանը մասնակցելու համար: