Օրերս, Էջմիածին քաղաքում՝ Կոմիտասի մշակույթի պալատում , մեկնարկեց հայտնի դիմահարդար Trvanda-յի մարզային առաջին Master class-ը, որն այսուհետ կկրի շարունակական բնույթ:
Նշեմ, որ Թրվանդայի անունով է նաև կիևյան 2 հասցեում գտնվող գեղեցկության սրահը, որտեղ իրականացվում են մի շարք ծառայություններ: Մաստեր կլասի ընթացքում ցուցադրվեց 4 տեխնիկա, որի ժամանակ դիմահարդարն օգտագործեց հենց իրենց սեփական բրենդը՝ TRVANDA BEAUTY COSMETICS-ը, որը ներկայացնում է հայկական առաջին դեկորատիվ խնամքի միջոցները:
Ավելացնեմ, որ տոմսերի վաճառքի ողջ հասույթը հատկացվեց << Մեր տունը>> հասարակական կազմակերպությանը, ովքեր ևս ներկա էին մաստեր կլասին:
Օրվա ընթացքում տեղի ունեցավ նաև համերգային ծրագիր՝ տարբեր երգիչ-երգչուհիների կողմից: Ներկա էին նաև մի շարք հայտնի ու սիրված մարդիկ, շոու – բիզնեսի անդամներ, ովքեր եկել էին շնորհավորելու TRVANDA BEAUTY COSMETICS-ի առաջին մաստեր կլասը:
3 ժամ տևողությամբ, հագեցած ծրագրով այս գեղեցիկ օրն ավարտվեց սերտիֆիկատների հանձնման արարողությամբ: Հիմնադիրը՝ Լուսին նշեց, որ մարզային արշավը շարունակվելու է. հաջորդը՝ Գյումրին է:
Դե ինչ , ևս մեկ անգամ շնորհավորում ենք առաջին մաստեր կլասի կապակցությամբ՝ սպասելով հաջորդ անակնկալներին :
https://www.instagram.com/trvanda_beauty_cosmetics/
https://www.instagram.com/trvanda.makeup_beauty_lab_/
https://www.instagram.com/trvanda_/