Բարձր տրամադրություն, էներգիա, որակյալ երաժշտություն հայտնի DJ-ների կողմից, խմիչք, արև և այս ամենը մեկ event-ի ժամանակ՝ «THE SUNSET»: Կիրակին այդքան լավ չէր անցնի, եթե ManeHblog-ը ներկա չլիներ «El sky bar»-ի բացօթյա տարածքում կազմակերպված այս արևային event-ին, որտեղ հավաքվել էին ակումբային կյանքը գնահատող խենթ երիտասարդներ, ովքեր սիրում են իրենց ժամանակը ճիշտ օգտագործել:
ManeH-ը զրուցեց կազմակերպիչներից «El sky bar»-ի մենեջեր Ջանիկ Սիմոնյանի հետ, ով ասաց, որ սա նոր նախագիծ է, որն անպայման կկրի շարունակական բնույթ:
«Նախատեսում ենք նմանատիպ միջոցառումներ շատ կազմակերպել, քանի որ մեր երիտասարդները, ովքեր սիրում են ակումբային կյանքը, միշտ հետաքրքրվում են նորաոճ event-ներով»-ասաց կազմակերպիչը՝ ավելացնելվ, որ օրվա բարձր տրամադրությունն ապահովում են Dj Donz-ը, Serjo-ն, Alen Hertz-ը, Teo-ն և XTRM-ը:
Իր հերթին, Dj Donz-ն ավելացրեց, որ այս event-ը նվիրված էր արևմուտին և հույս հայտնեց, որ նմանատիպ party-ներ ամառվա ընթացքում ECHO խումը նորից կկազմակերպի, իսկ իրագործման համար արդեն իսկ մշակվում են հետագա պլանները:
Դե ինչ, առաջարկում ենք դիտել ձեր իսկ լուսանկարները և տեսնել, թե ինչ խենթ ու արևային կիրակի եք ունեցել:
ManeH