+37496288287

THE MUSE & FASHIONDRUG. «VELVET NIGHT»

Օրերս ներկա գտնվեցի THE MUSE & FASHIONDRUG-ի նոր հավաքածուների ցուցադրությանը, որը տեղի ունեցավ Opera suite Hotel-ում տեղակայված Sinatra Ռեստորանում:

Երեկոյին ներկա էին Մանեի և Անահիտի մտերիմներն ու հարազատները, ինչպես նաև հավատարիմ հաճախորդները, ովքեր միշտ  THE MUSE & FASHIONDRUG-ի կողքին են:

IMG_7531

Ինձ հետ զրույցում The muse-ի հիմնադիր-տնօրեն Մանե Խաչատրյանն ասաց, որ արդեն երկրորդ անգամ է, ինչ  FASHIONDRUG-ի հետ համատեղ իրականացնում են ցուցահանդես-վաճառք.

«Այսօր ներկա են իմ մուսաները, հարազատ մարդիկ, ովքեր միշտ կողքիս են և հենց նրանց օգնությամբ առաջանում են թարմ մտքեր: FASHIONDRUG-ի հետ միասին այսօր ներկայացրել ենք տարվա մեր հիմնական աշխատանքները՝ շեշտը դնելով Ամանորի գույների և պահանջվող կտորների վրա: Այս տարի շատ ակտուալ են խորը գույները, իսկ Ամանորի գիշերը խորհուրդ եմ տալիս կրել կարմիր, կանաչ, ոսկեգույն երանգներն, այսինքն գույներ, որոնք դուր կգան աքաղաղին: Կտորներից կառանձնացնեմ թավիշը, ժանյակը, ատլասը»:

IMG_7477

Իր հերթին, ինձ հետ զրուցեց նաև FASHIONDRUG-ի հիմանդիր Անահիտ Ղազարյանն, ով ասաց, որ իր և Մանեի համագործակցությունը շատ պրոդուկտիվ է, քանի որ FASHIONDRUG-ի աքսեսուարները լրացնում են THE MUSE-ի հագուստները՝ դրանք դարձնելով ավելի նորաձև ու հետաքրքիր:

«Շատ պատահական այս օրը համնկավ Սուրբ ծննդյան տոնի հետ, ինչի համար շատ ուրախ եմ, չնայած որ Մանեի հետ օրը պատահաբար ենք ընտրել: «Թավշյա գիշեր» խորագիրը ընտրելով նկատի ենք ունեցել այն, որ այս տարի շատ ակտուալ է թավիշը և հետաքրքիր է, որ մեր հյուրերը ևս ներկայացել են թավշյա հագուստներով, ինչը մեզ ավելի է ոգևորել: Քանի որ կրակագույն աքլորի տարին է մոտենում,  խորհուրդ կտամ օգտագործել շատ փայլեր նույնիսկ այն մարդկանց, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում խուսափել են փայլերից, քանի որ այն շատ ակտուալ է: Հիմնականում շեշտը պետք է դնել ոսկեգույնի և արծաթագույնի վրա, օգտագործել վառ երանգներ՝ ստեղծելով փետուրային տրամադրություն: Այս տարի միակ կանոնն այն է, որ կանոններ չկան, կարևորը, որ հագուստը լինի հարմարավետ»:

IMG_7529

Դե ինչ, շնորհակալ եմ ManeHblog-ին հրավիրելու, հյուրասիրության և ջերմ մթնոլորտի համար: Աղջիկներին մաղթում եմ նոր, տարբերվող ու անսպառ մտքեր:

IMG_7531

IMG_7526

IMG_7525

IMG_7510

IMG_7511

IMG_7513

IMG_7517

IMG_7518

IMG_7522

IMG_7509

IMG_7508

IMG_7507

IMG_7506

IMG_7505

IMG_7504

IMG_7498

IMG_7499

IMG_7500

IMG_7501

IMG_7503

IMG_7496

IMG_7495

IMG_7488

IMG_7487

IMG_7486

IMG_7480

IMG_7479

IMG_7478

IMG_7477

 

 

Similar Articles

Most Popular

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...

ԲԱԲԱՅԱՆ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ՇԱՄՍ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Օրերս, Բաբայան 12 հասցեում վերաբացվեց Շամս ստոմատոլոգիական կենտրոնը, որը ներկայացնում է ստոմոտոլոգիական բոլոր  ծառայությունները: Հիմնադիր-տնօրեն, կլինիկայի ղեկավար, բժիշկ, ստոմատոլոգ Սարգիս Շամոյանին շնորհավորելու էին եկել...

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՐԳՉՈՒՀԻ ԱՍՏՂԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ «ԴՈՒ ՈՒԺԵՂ ԵՍ» ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՓԱԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Ապրիլի 18-ին Երևանի Best Western Plus - Congress հյուրանոցում տեղի ունեցավ երգչուհի Աստղիկ Սաֆարյանի թվով 4րդ «Դու Ուժեղ ես» խորագրով հերթական ձայնասկավառակի փակ շնորհանդեսը...