Օրեր առաջ ոճաբան Թերեզա Ղարաբաղցյանի հետ միասին նկարահանեցինք գեղեցիկ ֆոտոպատմություն, որտեղ ներկայացնում եմ TERESS brand-ի նոր ՝ աշուն- ձմեռ 2018 հավաքածուն:
Ըստ Թերեզայի՝ նորաձևությունը միայն գործվածքների, ձևվածքների, գույների մասին չէ, այն ավելին է, քան պարզապես ՛՛ինչ հագնել այսօր՛՛-ը: Այն նաև ժամանակի ազատության, վարքագծի, ձգտումների, աշխարհընկալման մասին է:
Հենց դա էլ փաստում է, որ TERESS-ը կրում է հենց այս կարգախոսը. ՛՛ ավելին, քան հագնվելն է՛՛/ ՛՛ More than dressing’’:
Պատասխանելով իմ այն հարցին, թե ինչն է այս սեզոնին նորաձև և թրենդային, Թերեզան ասաց, ո նորաձևությունը ընտրության շատ լայն հնարավորություն է տալիս:
«Նշել, թե նորաձև է այս կամ այն գույնը, ձևվածքը, գործվածքը՝ փոքր ինչ կոռեկտ չի հնչի, կարծում եմ: Այսօր ոճերի, գույների, ձևվածքների համադրությունների այնքան լայն հնարավորություն ունենք, որ երևի երբևէ չի եղել:Թե ինչ տեսքով դուրս գալ տանից, կախված է, թե ուր ես գնում, բառիս բուն և փոխաբերական իմաստներով: Այսինքն , թե ինչ ձգտումներ ունես այդ պահին և այդ օրը»,- ասաց Թերեզան՝ ավելացնելով, որ միաժամանակ այս սեզոնի նորաձևությունը պահանջում է թվացյալ անփութություն:
«Այսինքն՝ շրջապատողների մոտ կարելի է տպավորություն թողնել, որ երկար չես կենտրոնացել հագ ու կապիդ վրա, և հագիդ այն է, ինչ պատահել է: Այո՛, շարունակում են նորից ակտուալ մնալ լայն ձևվածքները, շատ աչքի չնկնող նախշերը (պրինտերը), վանդակները, գծերը … չկա որևէ գունային սահմանափակում: Խնդիրը արդեն համադրությունների մեջ է»:
Դե ինչ, կարծում եմ Թերեզան մանրամասնորեն ձեզ պատմեց և ներկայացրեց, թե ինչ է նորաձևությունը և որոնք են հիմնական գաղտնիքները, որոնցով պետք է առաջնորդվել հենց այս սեզոնին: Իսկ ես Ձեզ սիրով ներկայացնում եմ ManeHblog-ի և TERESS-ի համատեղ առաջին աշխատանքը:
Գեղեցիկ լուսանկարների համար շնորհակալություն ենք հայտնում լուսանկարիչ՝ Քնարիկ Ավետիսյանին
https://www.facebook.com/teress.fashion/
https://www.instagram.com/__teress__/?hl=en