+37496288287

SEPTEMBER 30 . «OPEN AIR» 2017

21763599_1520813007981623_1366243962_n

#UpEVN Open Air փառատոնին կմասնակցեն Monatik-ը, Kravz-ը, հանրահայտ DJ-ներ ու երաժիշտներ Սեպտեմբերի 30-ին Երևանում՝ Հրազդան մարզադաշտի հարակից ավտոկայանատեղիի տարածքում, տեղի կունենա առաջին #UpEVN Open Air փառատոնը: Այս բացառիկ և խելահեռ իրադարձությանը ելույթ կունենան Հայաստանի, Եվրոպայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ճանաչված DJ-ներ, երաժիշտներ, երգիչներ և այլք:

8 ժամ հայ հանրությունը հնարավորություն կստանա վայելելու որակյալ երաժշտություն՝ հագեցած հետաքրքիր լազերային շոուով: Միջոցառման հեդլայներները երկու հայտնի արտիստներն են՝ Monatik-ը և Kravz-ը: Դմիտրի Մոնատիկն ուկրաինացի երգիչ է, պարող, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, «X Ֆակտոր», «Պարում են բոլորը» և «Աստղային ռինգ» շոուների մասնակից:

2011 թ. Դմիտրի Մոնատիկը Նիկոլայ Բոյչենկոյի և «D’Arts» բալետի հետ թողարկեց «ТайУлетаю» դեբյուտային տեսահոլովակը, որը նկարահանվել էր բջջային հեռախոսով: Դրանից հետո երգեր է գրել այնպիսի հայտնի կատարողների համար, ինչպիսիք են Սվետլանա Լոբոդան, Աննա Սեդոկովան, Եվա Բուշմինան, Ալիսա Գրոսուն, Դիմա Բիլանը, Սերյոգան:

2016 թ. դարձել է ուկրաինական «Մանկական ձայնը» ծրագրի մարզիչ: Kravz-ը ռուս ռեփեր է, Presnya Family երաժշտական ապրանքանիշի հիմնադիրը: Նրա երգերը տեղ են գտել նաև ռուսական ֆիլմերում: 2016 թ. թողարկել է իր վեցերորդ սոլո ալբոմը: Նշենք, որ #UpEVN Open Air փառատոնի կազմակերպիչը Prime Production-ն է:

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...