Այսօր Մեգամոլում տեղի ունեցավ SALI խանութ-սրահի պաշտոնական բացումը, որը լի էր անակնկալներով. պաշտոնական բացմանը ներկա էին մի շարք հյուրեր, հարազատներ, հաճախորդներ, շոու-բիզնեսից ներկայացուցիչներ, ինչպես նաև Մանթաշով ակումբի անդամները:
Բացման ընթացքում տեղի ունեցավ նաև խաղարկություն, որի արդյունքում մասնակիցները շահեցին տարբեր նվերներ:
Նշենք, որ այս խանութ-սրահը տարբերվում է իր ձևաչափով. բավականին մեծ ու հարմարավետ է և ներկայանում է լայն ու բազմաոճ տեսականիով:
SALI ընկերությունը հիմնադրվել է 1991 թ. օգոստոսին:
SALI-ն Հայաստանի Հանրապետությունում լինելով տեղական արտադրող` իր խանութ-ցանցում ներկայացնում է միայն բնական կաշվից բարձրորակ տեսականի:
Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում ներկայանում է սեփական արտադրությամբ, որն իր մեջ ներառում է բացառապես բնական կաշվից ձեռագործ տեսականի, ինչպես կոշիկների , այնպես էլ աքսեսուարների: Հատկանշական է այն փաստը, որ ընկերությունը պահպանելով կոշկագործության յուրահատկությունները 1991թ մինչ օրս զարգանում է և իր արժանի տեղն է զբաղեցնում միջազգային շուկայում, մասնակցելով բազմաթիվ ցուցադրությունների:
SALI կոշիկի խանութ-սրահներն առաջարկում են տեղական և արտասահմանյան արտադրության որակյալ կոշիկներ և աքսեսուարներ, որոնք մշտապես համալրվում են նոր տեսականիով, պատրաստված են բնական կաշվից, ձեռքի աշխատանք են, իսկ գնված կոշիկները երաշխիքի մեջ են 120 օր: Ընդունվում են նաև անհատական պատվերներ:
Ավելին կարդա՝ https://www.sali.am/am/about-us
https://www.facebook.com/salishoes
https://www.instagram.com/sali_armenia/