+37496288287

SALI ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ MEGAMALL-ՈՒՄ

Այսօր Մեգամոլում տեղի ունեցավ SALI խանութ-սրահի պաշտոնական բացումը, որը լի էր անակնկալներով. պաշտոնական բացմանը ներկա էին մի շարք հյուրեր, հարազատներ, հաճախորդներ, շոու-բիզնեսից ներկայացուցիչներ, ինչպես նաև Մանթաշով ակումբի անդամները:

Բացման ընթացքում տեղի ունեցավ նաև խաղարկություն, որի արդյունքում մասնակիցները շահեցին տարբեր նվերներ:

Նշենք, որ այս խանութ-սրահը տարբերվում է իր ձևաչափով. բավականին մեծ ու հարմարավետ է և ներկայանում է լայն ու բազմաոճ տեսականիով:

SALI ընկերությունը հիմնադրվել է 1991 թ. օգոստոսին:

SALI-ն Հայաստանի Հանրապետությունում լինելով տեղական արտադրող` իր խանութ-ցանցում ներկայացնում է միայն բնական կաշվից բարձրորակ տեսականի:
Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում ներկայանում է սեփական արտադրությամբ, որն իր մեջ ներառում է բացառապես բնական կաշվից ձեռագործ տեսականի, ինչպես կոշիկների , այնպես էլ աքսեսուարների: Հատկանշական է այն փաստը, որ ընկերությունը պահպանելով կոշկագործության յուրահատկությունները 1991թ մինչ օրս զարգանում է և իր արժանի տեղն է զբաղեցնում միջազգային շուկայում, մասնակցելով բազմաթիվ ցուցադրությունների:

SALI կոշիկի խանութ-սրահներն առաջարկում են տեղական և արտասահմանյան արտադրության որակյալ կոշիկներ և աքսեսուարներ, որոնք  մշտապես համալրվում են նոր տեսականիով, պատրաստված են բնական կաշվից, ձեռքի աշխատանք են, իսկ գնված կոշիկները երաշխիքի մեջ են 120 օր: Ընդունվում են նաև անհատական պատվերներ:

Ավելին կարդա՝ https://www.sali.am/am/about-us

https://www.facebook.com/salishoes

https://www.instagram.com/sali_armenia/

 

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...