+37496288287

«RECA FRANCE» ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ՍԵԲԱՍՏԻԱ 157/1 ՀԱՍՑԵՈՒՄ

Մայիսի 22-ին՝ Սեբաստիա 157/1 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց Ռեկա Ֆրանս Խանութ-սրահը, որն առաջարկում է որակյալ ներկեր ,լաքեր,  լամինատե հատակներ , պաստառներ և նորարարական ապրանքներ՝ մեկ վայրում:

Պաշտոնական բացմանը ներկա էին պատվավոր հյուրեր՝ Ռեկա ներկերի գործարանի հիմնադիրը՝ Ֆերնանդ Կեղը, ով եկել էր իր կնոջ հետ. նշենք, որ կինն ազգությամբ հայ է, ով առաջին անգամ էր Հայաստանում: Պատվավոր հյուրերի ցանկում էր նաև Մարկո Կանչանին՝ ԱՐԴ իտալական գործարանի գործադիր տնօրենը:

Ավելի քան 30 երկրներում ներկայացված պրոֆեսիոնալ ներկերն արդեն Հայաստանում են.ներկերը նախատեսված են ներքին և արտաքին հարդարման համար: Որակական հատկանիշներով տարբերվող ներկերը դասվում են 3 կարգի՝ ստանդարտ, որն ունի մեծ պահանջարկ ամբողջ աշխարհում, 2-րդը նախատեսված է վնասված պատերի համար, որը շտկում է թերություններն ու փակում բորբոսնած հատվածները, ճաքերը, իսկ 3րդ տեսակը՜ նախատեսված է դեկորատիվ լուծումների համար:

Այս ապրանքներն առաջարկում են նույն որակն ու հուսալիությունը իրենց գործարաններում արտադրվածներին՝ պաշարները կրճատելու և  մանրածախ վաճառողի կարիքներն ավելի արագ բավարարելու առավելությունով: Ընկերության որակյալ տեխնիկների թիմը աջակցում է արտաքին տեսքի  ցիկլերի վաճառքին՝ սիլիկատներ, սիլոքսաններ և էլաստոմերային արտադրանքներ: Այս անվճար ծառայությունը արժեքավոր գործիք է, և ընկերության տեխնիկները առաջարկում են կիրառելու ամենահարմար տեխնիկան և կամ տրամադրում են լավագույն խորհուրդները, թե ինչպես վարվել բողոքների հետ:

Ավելացնենք նաև, որ խանութ-սրահում այս պահին առկա են բելգիական Բիեղի ֆիրմայի լամինատե հատակներ. բացի դրանից, խանութ-սրահում շուտով առկա կլինեն նաև շվեցարական արտադրության լամինատե հատակներ:

Դե ինչ, ևս մեկ անգամ շնորհավորում ենք Ռեկա Ֆրանս հանրահայտ խանութ-սրահի բացման կապակցությամբ՝ մաղթելով բազմաթիվ հավատարիմ հաճախորդներ:

Հասցե՝ Սեբաստիա 157/1

https://www.instagram.com/reca_france_yerevan/

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...