Երեկ, The Alexander, a Luxury Collection Hotel-ում, լուսաբանեցինք ProReCa ընկերության 3 տարեկանն ու նոր HORECA ամսագրի շնորհանդեսը:
ProReCa ընկերությունը, հիմնվելով 2019 թ․ սեպտեմբերի 10-ին, հասցրել է HoReCa զարգացման ոլորտում առաջատար դիրք զբաղեցնել։
Մեզ հետ զրույցում ProReCa ընկերության հիմնադիր Սյուզի Միքայելյանն ասաց, որ մոտ 10 տարի իրականացնելով մի շարք ռեստորանների մեկնարկ և կառավարում, ապահովելով վերջիններիս աշխատակազմերի պրոֆեսիոնալ հավաքագրումն ու վերապատրաստումը, բիզնեսի ստանդարտացումն ու զարգացումը՝ ամփոփելով աշխատանքային տարիները HoReCa ոլորտում և հետհայացք գցելով ոլորտում իրեն ծանոթ խնդիրներին ու բացթողումներին՝ որոշեց բացել ընկերություն, որը կզբաղվի ոլորտում առկա խնդիրների լուծմամբ:
Ընկերությունը զբաղվում է ռեստորանային գործունեության պլանավորմամբ և առաջխաղացմամբ, գործընկերների աշխատակազմի հավաքագրմամբ և վերապատրաստմամբ, թափուր հաստիքների լրացմամբ, բիզնեսի ստանդարտացմամբ, հաշվապահության իրականացմամբ, PR ծառայությունների մատուցմամբ, մարքեթինգային արշավների պլանավորմամբ և իրականացմամբ, սոցիալական ցանցերի վարմամբ (Facebook, Instagram, Tik-Tok, Linkedin, YouTube, Twitter, Google my bussines, Tripadvisor, Yandex, Telegram), գովազդային արշավների իրականացմամբ, մենյուների, թռուցիկների, լոգոների պատրաստմամբ, նկարահանումների կազմակերպմամբ:
Այս կերպ էլ 2019թ․ կյանքի կոչվեց ProReCa ընկերությունը։ Այն կոչված է զբաղվելու ռեստորանների բարձր որակի կոմպլեքս ծառայությունների մատուցմամբ:
Ընկերությունը ստեղծվեց ֆինանսական ներդրումների բացակայությամբ՝ առանց գրասենյակային տարածքի, համակարգչի և անհրաժեշտ այլ տեխնիկայի:
Նման սուղ պայմանների առկայությամբ անգամ, արդեն իսկ հիմնադրման փուլում ընկերության համար հստակ էր այն, որ ProReCa-ն կապահովի գործընկերների համար մաքսիմալ արդյունավետություն և կայուն աճ շուկայական փոփոխվող մրցակցային պայմաններում։
ՙՙՆպատակները կյանքի կոչվեցին։ Քայլ առ քայլ զարգացում ապրեցին ինչպես մեր գործընկերներն, այնպես էլ մենք ինքներս։ Այսօր ProReCa-ն մի մեծ ընկերություն է, որում գործում են բաժիններ՝ ընդունակ լավագույնս ապահովելու ոլորտի ներկայացուցիչների ամենատարբեր պահանջների իրականացումը։ Ընկերությունը գործում է արդեն ոչ թե ներքին, այլ նաև միջազգային շուկայում։ Ունենք գործընկերներ ԱՄՆ-ում և Վրաստանում: Թվով ավելի քան 100 գործընկերներից յուրաքանչյուրի բիզնես ռազմավարության մշակման փուլից մինչ նույն այդ ռազմավարության կյանքի կոչման փուլ․ ահա մեր ձեռքբերումների խարիսխը՛՛- հավելեց հիմնադիրը:
Դե ինչ, ևս մեկ անգամ շնորհավորում ենք մեր շատ սիրելի ու հավատարիմ գործընկերոջը՝ մաղթելով նոր վերելքներ:
https://www.instagram.com/proreca_agency/