+37496288287

PIZZABER. ԱՌԱՋԻՆ ԱՌՑԱՆՑ ՌԵՍՏՈՐԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Այսօր Ձեզ պատմելու եմ ընկերության մասին, որը սննդի շուկայում գործում է դեռ մեկ տարի, բայց արդեն իսկ հասցրել է ձեռք բերել բազմաթիվ հավատարիմ հաճախորդներ, որոնցից մեկն էլ դարձա ես:

PizzaBer. հայկական շուկայում նոր հնարավորություն է տալիս օգտվել առցանց սննդի մեծ տեսականուց,  ինչպես պիցցաների, այնպես էլ հայկական և կոնտինենտալ խոհանոցների թարմ և ախորժելի ճաշատեսակներից։

Ինչու PizzaBer. այս հարցը առաջինն է, որ հուզում է բոլորիս, իսկ պատասխանը կարող եք կարդալ հենց հիմա: PizzaBer-ի հիմնադիրն իրենց տան փոքրն էր. երբ ամեն անգամ տանից դուրս գալիս իրեն հարցնում էին , թե տուն վերադառնալիս ի՞նչ բերեն, ստանում էին մշտապես նույն պատասխանը՝ ՊիցցաԲեր: ))) Մեծանալով և  հիշելով մանկությունը՝  որոշում է այնպես անել,  որ յուրաքանչյուրը կարողանա զանգ կատարելով ասել ՊիցցաԲեր և, հաշված րոպեների ընթացքում, Բերեն Պիցցան։

PizzaBer-ը  նորագույն տեխնոլոգիաներով կահավորված սննդի արտադրամաս է, որը կատարում է առաքում ինչպես սեփական ավտոմեքենաներով և մոպեդներով, այնպես էլ պատրաստ է համագործակցել սննդի առաքում իրականացնող բարձր որակ ապահովող ընկերությունների հետ։  Այն իր դռները բացել է 2018թ.-ի հունվարի 8-ին: Օգտագործելով միայն թարմ ու որակյալ մթերք՝ մինչ օրս, PizzaBer-ն իր հաճախորդների ուշադրությանն է ներկայացնում ուտեստների լայն տեսականի: Տարատեսակ սոուսներով պատրաստվող յուրահատուկ պիցցաներից և պաստայի տեսականուց բացի, PizzaBer-ն առաջարկում է նաև հայկական ավանդական ուտեստներ, լանչեր, աղցաններ և այդ ամենը Ձեզ կհասնի ընդամենը 35-45 րոպեի ընթացքում:

Ինչու՞ PizzaBer

  1. Մշտապես առաքում է թարմ սնունդ
  2. Միակ առցանց ռեստորանն է հայաստանյան շուկայում
  3. Հաշվի է առնվում հաճախորդի ցանկացած պահանջ ու ցանկություն
  4. Կարող եք ճաշակել համեղ ու յուրահատուկ պիցցաները՝ նախընտրելի բաղադրիչներով
  5. Հնարավորություն է տալիս առցանց հետևել պիցցայի պատրաստման եղանակին:

Անկեղծ ասած, նկարահանումների ժամանակ առաջին անգամ փորձեցի PizzaBer-ի թե՛ պիցցաները, և թե՛ ուտեստները. այնքան համեղ էր, որ չէի թողնում լուսանկարիչն իր գործն ավարտեր))) : Նշեմ նաև, որ բացի այն, որ ՊիցցաԲերը միակ առցանց գործող ռեստորանն է հայաստանյան շուկայում, շուտով ևս մեկ բում նորությունով կբարձրացնի իր հաճախորդների տրամադրությունը։ Այնպես որ, օգտվե՛ք PizzaBer-ի  ծառայություններից և գնահատե՛ք բարձր որակն ու համի նուրբ արվեստը:

Հասցե՝ Գարեգին Նժդեհ 37/10
Հեռախոս՝ +37491280018
Web: https://pizzaber.am

Facebook: https://www.facebook.com/PizzaBer/

Instagram: https://www.instagram.com/pizza_ber/?hl=ru

 

Similar Articles

Most Popular

SILAS DESIGN STUDIO-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինտերիերի դիզայնում, ինչպես ճարտարապետությունում, գոյություն ունեն շատ տարբեր ոճեր, որոնք ձևավորվել են տարբեր պատմական դարաշրջններում։  Ինտերիերի դիզայնը (ինտերիերային դիզայն) դիզայնի ճյուղ է, ուղղորդված տարածության...

DERMEN HOLDINGS-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ, DERMEN HOLDINGS-Ի հիմնադիր Վահե Զեյնալյանն, ով արդեն տարիներ շարունակ է, ինչ լայն գործունեություն է ծավալում այս ոլորտում, հանդիպեց ճարտարապետների, ինտերիեր դիզայներների, ոլորտի ներկայացուցիչների...

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...