Ամանորյա տոներին ընդառաջ հայկական դիզայներական հագուստի Zgest և Petoor ապրանքանիշերը նոր նվեր մատուցեցին իրենց հավատարիմ հաճախորդներին. Yerevan Mall առևտրի կենտրոնում բացվեց նոր Zgest-Petoor խանութ-սրահը, որտեղ ներկայացված են ամենօրյա, երեկոյան, ֆորմալ և ազատ ոճի հագուստ, աքսեսուարներ՝ ականջօղեր, զարդեր, կոշիկներ, շարֆեր: Ինչպես նշում են երկու բրենդերի հիմնադիրները՝ նոր առևտրային հարթակում ներկայանալը նոր հնարավորություններ է բացում թե՛ ապրանքանիշերի, թե՛ նորաձևության սիրահարների համար:
Սա մի նոր վայր է, ուր կարելի է գտնել նոր ոգեշնչման աղբյուրներ, կերտել սեփական ոճը կամ պարզապես լրացնել այն: Բացման երեկոն ջերմությամբ հյուրընկալեց բազմաթիվ բլոգերների, բրենդերի հավատարիմ ընկերներին, շուո-բիզնեսի ներկայացուցիչների, իսկ նորաձևության կախարդական մթնոլորտը լրացրեցին Anais-ի հրաշալի երաժշտությունը, Kitchen With Helen-ի խորտկները, Armenia Wine հրաշալի շամպայնը և Mill Cake – ի քաղցր խմորեղենները:
Ի դեպ, նշեմ, որ սրահում, ինչպես և ողջ առևտրի կենրոնում գործում են նախամանորյա զեղչեր, բաց մի թողեք տոնական երեկոյի նոր զգեստ և բոլոր մտերիմներին ինքնատիպ նվերներ գնելու հրաշալի հնարավորությունը: