Petoor Silver Collection
Երկրաչափական էտյուդներ
Ուրախ ենք տեղեկացնել, որ Petoor Silver արծաթյա զարդերի շարքը նորույթ է պատրաստել:
Նոր շարքը ոգեշնչված է երկրաչափական ֆորմաներից, եռանկյունն ու շրջանը իրենց տիեզերական զարգացումներն են ապրում նոր հավաքածուի մեջ՝ դառնալով բազմաշերտ, բայց մինիմալիստական համադրություն մի կողմից, և ելման կետ կամ ուղղություն ունեցող շեղված շրջան՝ մյուս կողմից: Մինիմալիզմը՝ որպես այժմ նորաձևության և դիզայնի մեջ ընդհանրապես ամենատարածված միտում, դարձել է հավաքածուի առանցքը: Ուրվագիծ, ֆակտուրա, շերտավորումներ… Զարդերից յուրաքանչյուրում կարող եք գտնել էսթետիկայի ձեր ընկալումը, երկրաչափական ամեն ձև համապատասխանում է դիմագծի, դեմքի օվալի որևէ տեսակի, մնում է միայն գտնել ձերը:
Շարքի երկրաչափական էտյուդներից յուրաքանչյուրը ներկայացված է ամբողջական հավաքածուի տեսքով՝ մատանի, վզնոց կախազարդով, ականջօղեր, և այս բաղկացուցիչները կարելի է կրել և ձեռք բերել ինչպես միասին, այնպես էլ միմյանցից զատ, ևս մեկ անգամնշենք, որ զարդերը կարող են դառնալ լավագույն նվերը ձեր մտերիմների, ընկերների և հենց ձեզ համար:
Petoor Silver նոր հավաքածուն արդեն ներկայացված է 5Concept հայ դիզայներների մուլտիբրենդային խանութ սրահում Տերյան 65 հասցեով:
Petoor Silver
Photographer Gagik Petrosyan
Style by Sirarpi Adamyan
Model Lilith Kocharian
Hair by Haze
Makeup by Haze