+37496288287

PETOOR FW 2018-19 / ԳԾԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՐՈՍՈՒՀԻՆ

 

 

Petoor-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում իր նոր աշուն-ձմեռ հավաքածուն 2018-19 թթ.-ի սեզոնի համար, ուր հեռու արևելքի մշակույթը, ճարտարապետությունը, զինվորական մարտական հանդերձը և աֆրկյան սավաննաների կենդանանիները, ջերմ ու տաք մայրցամաքի անփոխարինելի գույները իրար են միահյուսվում՝ մեկ ամբողջություն դառնալով գծապատկերային ու գունային նոր մեկնաբանությամբ:

Հավաքածուն ստեղծվել է՝ ունենալով ներշնչանքի միանգամից երկու աղբյուր՝ արևելյան, ավելի հստակ՝ ճապոնական զինվորի մարտական հանդերձը և աֆրիկյան հարթավայրերն իրենց գույներով՝ մայրամուտի ալ կարմիրը, կենդանական մորթու գրավիչ նարնջագույնը, վառված խոտերի խամրած կանաչը և իհարկե հարդագույն դեղինը: Որպես ուրվագծային պատկեր՝ հավաքածուի այս կամ այն կերպարի մեջ ակնհայտ, նաև թաքնված ներկայացվում են մի քանի կենդանիներ: Միջանկյալ սեզոնի թեթև պիջակներն ու վերարկուները վառ աստառներ ունեն, իսկ նույն վերնահագուստի, անգամ բամբակյա շապիկների թևերն իրենց կառուցվածքով իրար վրա բերված կիմոնոյի փեշեր են հիշեցնում: Ընդհանրապես, ինչպես և սպասելի էր, Petoor-ը հավատարիմ է մնում գիշերազգեստային և խալաթային իր գաղափարախոսությանը և առաջարկում է ձմեռային վերարկուի նոր տարբերակ, որ իրար վրա եկող փեշերով գրկում է իրեն կրողին: Երեկոյան ժամերին կենդանիները հայտում են շղարշի հետևում՝ պահպանելով իրենց ուրվագիծը, իսկօրվա ակտիվ ժամերի համար նախատեսված է փափուկ բամբակյա տրիկոտաժից կարված սպորտային գիծ, որում ներառված են շապիկներ, շապիկ-զգեստներ, սպորտային կոստյումներ, հուդիներ և սվիթշոթեր: Այս ամենի հետ առաջարկվում են նաև ձեռքով պատրաստված բնական կաշվե աքսեսուարներ. բրոշներ, մաքրամեի եղանակով գործված գոտիներ և այլն:

Petoor

Light as The Feather petoorsleepwear@gmail.com

Teryan 65, Yerevan Mall 1st floor, Yerevan, Armenia

Tel. (+374) 77 86 77 96, (+374) 12 501 501

Processed with VSCO with a6 preset

 

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...