Օրեր առաջ Dragon Garden ռեստորանում կայացավ PAPARAZZILIFE.AM կայքի լոգոտիպի և կայքի շնորհանդեսը։
Նոր ձևաչափով կայքն առաջինը տեսնելու և գնահատելու էին եկել նրանց գործընկերները, բլոգեր ընկերները և այն հանրային դեմքերը, ովքեր միշտ կայքի ուշադրության կենտրոնում են։ Ի դեպ, նշեմ, որ նոր կայքը համապատասխանում է 2019թ․-ի թրենդային կայքերի բոլոր ստանդարտներին։
Նորաձևություն, շոուբիզնես, միջոցառումներ․ կայքի հիմնական բաժինները պահպանված են՝ լրացված ևս մի քանիսով։
Նոր կայքում հատուկ ուշադրությամբ առանձնանում է Openings բաժինը՝ ներկայացնելու բացումների լավագույն կադրերը և Shoppingamania-ն՝ հուշելու լավագույն look-եր ունենալու բանաձևը։
Մեզ սպասվում էր համեղ հյուրասիրություն, խաղարկություն և շատ անակնկալ նվերներ՝ գործընկերների կողմից:
Օրվա հովանավոր գործընկերներն էին՝ Anriva ընկերությունը, Inori Jewels-ը, Mary Parfume-ը, Cataleya Wellnes Club-ը, The Vahakni-ն, Ofra Cosmetics-ը, Viva Style-ը, Aghveran Ararat Resort-ը, Gevorkian Winery-ն, Salantra խանութ-սրահը, Stevlin Jewelry-ն, Dalma Gold Gallery-ն, Aray ընկերությունը, Coco fior-ը, Aghasi Manukyan Beauty Studio-ն IQOS Armenia-ն և Avtandil խանութ-սրահը։
PaparazziLife֊ը միշտ աշխատում է մեծագույն սիրով և պատրաստակամությամբ, և աշխատում է հենց Ձե՛զ համար:
Դե ինչ, շնորհավորում եմ ու մաղթում հավատարիմ ընթերցողներ ու բազմաթիվ գործընկերներ: