+37496288287

PANDORA-Ի ՆՈՐ ՇՈՒՆՉՆ ՈՒ ԹԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ. ԲՐԵՆԴԸ ՆԵՐԿԱՅԱՑԱՎ ՆՈՐ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՎ

PANDORA-ն եկել է բացահայտելու, թե ինչն է քեզ ոգեշնչում:   Դե ինչ, Դալմա Գարդեն Մոլ-ում գործող PANDORA սրահը, որը ներկայացնում է հայտնի  TI’ME ընկերությունը, ներկայացավ նոր հավաքածուով, նոր շնչով ու թարմությամբ:  Վարդագույն երեկոն նվերաշատ էր, կազմակերպվել էին բազում անակնկալներ, խաղարկություններ, բրենդային նվերներ , գեղեցիկ հյուրասիրություն:

PANDORA ընկերությունը հիմնադրվել է 1982 թվականին՝ Դանիայի Կոպենհագեն քաղաքում : PANDORA-ն նախագծում, արտադրում և շուկա է ներկայացնում ձեռագործ զարդեր, որոնք տարբերվում են իրենց յուրօրինակությամբ: Այսօր բրենդի զարդերը վաճառվում են 100 երկրում, ավելի քան 7700 վաճառքի կետում:

PANDORA-ն ճանաչելի է ամբողջ աշխարհում իր անկրկնելի ու տարբերվող զարդերով ՝ պատրաստված բարձրորակ արծաթից` 14 և 18 կարատ ոսկու համադրությամբ, որոնց լրացնում են տարբեր տեսակի քարերը, վառ էմալն ու փորագրված հաղորդագրությունները, որոնք կօգնեն Ձեզ տարբերվել և միշտ լինել ուշադրության կենտրոնում:

PANDORA-ն տալիս է հնարավորություն լրացնելու Ձեր զարդերը՝  հրապուրիչ մոտիվներով չարմեր, նուրբ ծաղիկներ, ինչպես նաև սիրո ու հաջողության խորհրդանիշներ ու սիմվոլներ:

Ինչպես նշեցինք,  PANDORA-ն հանդես է եկել նոր աշնանային հավաքածուով: Նոր Pandora  հավաքածուի օգնությամբ վերափոխվում է չարմեր կրելու ու հավաքելու եղանակը։ O կախազարդը փոխանցում է Pandora-ի էությունն այս ոսկերչական իրերին։ Այն արտացոլում է չարմերով, կախոցներով և կախազարդերով անհատական ոճը արտահայտելու նոր համարձակ ձև։ Օ-աձև կախազարդը առկա է երեք տարբեր չափսերով, այնպես որ դուք կարող եք ստեղծել Ձեր տեսքը և պատմությունը, որը ցանկանում եք պատմել։ Անկախ նրանից , թե դուք մինիմալիստ կամ մաքսիմալիստ եք, ձեր համար կգտնվի Օ-աձև կախազարդի չափս, որը կհամապատասխանի Ձեր նախասիրություններին
և ոճին:

Դե ինչ , սիրելի ընթերցողներ, վայելեք PANDORA-ի նոր շունչը, ստեղծեք Ձեր պատմությունը և ոգեշնչվեք… վայելե՛ք լուսանկարները, իսկ մեր պատրաստած տեսանյութը կտեղադրենք շուտով:

https://www.facebook.com/pandorajewelry/?epa=SEARCH_BOX

https://www.facebook.com/TIME.Armenia/

https://www.instagram.com/timearmenia/

https://www.instagram.com/theofficialpandora/

https://time.am/hy/home

   

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...