Դեկտեմբերի 25-ին Զաքյան 8 հասցեում գտնվող Պանացեա Ռեստորանում նշեցինք Merry Christmas-ը: Հյուրերը վայելեցին համեղ հյուրասիրություն, անակնկալներ հովանավորների և Պանացեայի կողմից,իսկ բարձր տրամադրությունն իր գեղեցիկ ու թեմատիկ կատարումներով ապահովեց երգչուհի Կարինա Առուստամյանն , ով ներկայացավ նաև իր նոր՝ Իմ նվեր երգով:
Պանացեան առանձնանում է շատ համեղ մսային և ձկնային ուտեստներով, աղցաններով և պաստաներով, իրենց կողմից պատրաստվող պանրի տեսակներով: Մենյուն առանձնանում է նաև անակնկալ քաղցրավենիքներով և գրանդ միլքշեյքերով, որոնք առաջին անգամ կփորձեք հենց այստեղ: Պանացեա Սրճարան Ռեստորանի ներսում գործում է գաստրոնոմ բուտիկ, որտեղից կարող եք ձեռք բերել թարմ, էկոլոգիապես մաքուր կաթնամթերք, տեղում թխված հաց ու քաղցրավնիք: Պանացեան կարճ ժամանակահատվածում հասցրեց հայտնի դառնալ նաև Իդեալական նախաճաշներով:
Գրեթե ամեն շաբաթ և կիրակի օրերին այստեղ մատուցվում է The Perfect Breakfast, որն առաջինն է երևանյան առօրյայում իր տեսակով:
Նշենք, որ Պանացեան ներկայանում է նաև որպես արտագնա ռեստորան. կարող եք կատարել ցանկացած պատվեր, ինչպես նաև կազմակերպում է միջոցառումներ՝ հաշվի առնելով օրվա թեման և պահանջները:
Ի դեպ, Պանացեան մի շարք նորություններ է պատրաստել Ձեզ համար. 2020-ը լի է լինելու հետաքրքիր մտքերով , միջոցառումներով ու անակնկալներով: Վայելե՛ք օրվա լուսանկարները:
https://www.facebook.com/Panatsea.Cafe.Restaurant/
https://www.instagram.com/panatsea_cafe_restaurant/