+37496288287

NOON BEAUTY BAR-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ NOORB JEWELRY-Ի ԱՐՋՈՒԿՈՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐԸ

Օրերս, Ռուբինյանց 47/1 հասցեում գտնվող Noon beauty bar- ում տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում, որտեղ ներկայացվեց նաև Noorb jewelry -ին, որը հայտնի է իր bearbrick աքսեսուարներով:

Նշեմ, որ Noon beauty bar- ում իրականացվում են տարբեր ծառայություններ՝ վարսահարդարում, մատնահարդարում-ոտնահարդարում, կոսմետոլոգիա, էլոս, հոնքերի եվ թարթիչների խնամք և այլն:

Աղջիկները՝ Տաթևն ու Ալյոնան, ովքեր միասին են ստեղծել Noorb jewelry բրենդը , պատմեցին հյուրերին, թե ինչպես է ծնվել bearbrick աքսեսուարների միտքը: Ինչպես նրանք են ասում, նրանք ոգեշնչվել են այն մտքից, որ ամեն մարդ իր ներսում ունի իր մանուկ հոգին. ուստի, ցանկացած աղջիկ, երբ կնայի արջուկով զարդին, որը հենց ինքն է կրում, կզգա իր ներսի մանուկին:

Միջոցառումը լի էր անակնկալներով. աղջիկները հյուրերի համար պատրաստել էին շատ հետաքրքիր խաղարկություն, որի շահողները ստացան նվեր զարդեր:

Դե ինչ, վայելեք լուսանկարները. իսկ մենք աղջիկներին ևս մեկ անգամ շնորհակալ ենք, այս հրաշալի աշխատանքի համար, քանի որ մեր իրականության մեջ շատ դժվար է տարբերվելը: Կարևորը, որ նրանց մոտ դա ստացվում է.արջուկներով զարդերը գրավել են բոլորիս ուշադրությունը:

https://www.instagram.com/noorb_jewelry/

https://www.instagram.com/noon_beautybar/

Similar Articles

Most Popular

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԹՐԱՅՔԲՈԼ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Վերին անտառային 144/3 հասցում պաշտոնապես բացվեց HOTPUBG սրահը, որը ներկայացնում է Սթրայքբոլ  համաշխարհային ճանաչում ունեցող ռազմական-սպորտային խաղը: Պաշտանական բացմանը մեզ էր սպասվում մի շարք անակնկալներ,...

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ: DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի...