Օրերս NJOY սրճարանում կազմակերպել էի ցերեկ, որտեղ ներկայացրեցինք 2 ապրանքանիշ. իտալական հայտնի GANCIA փրփրուն գինիները և Panatsea ապրանքանիշը, որը ներկայանում է մի շարք նոր պրոդուկտներով. միջոցառմանը ներկայացրեցինք նոր յոգուրտները և ոչ միայն:
Մեր հովանավորների ցանկում էր նաև CheckinArmenia -ն և Proreca ընկերությունները, որոնք իրականացրին հյուրերի համար մի շարք խաղարկություններ:
Gancia Wine House-ը, որը հիմնադրվել է 1850 թվականին առաջին իտալական փրփրուն գինու ստեղծողի Կարլո Գանսիայի կողմից, առաջարկում է փրփրուն գինիների լայն տեսականի, քաղցրից մինչև չոր և վերմուտների լայն տեսականի: Շուտով կգտնեք նաև քաղաքի լավագույն սուպերմարկետներում:
https://www.instagram.com/ganciaarmenia/
Panatsea Bioproducts-ը ներկայացնում է բուժիչ և կանխարգելիչ կաթնաթթվային մթերք՝ վիտամիններով, սպիտակուցներով և ամինաթթուներով հարուստ:
https://instagram.com/panatsea_narine_bioproducts?igshid=M2RkZGJiMzhjOQ==