Օրերս, Տերյան 50 հասցեում գտնվող «Nail Spa» մասնագիտացված կենտրոնը հրավիրել էր մեզ ծանոթանալու իրենց ծառայություններին: «Nail Spa»-ն գործում է գրեթե մեկ տարի, բայց արդեն իսկ հասցրել է ձեռք բերել հավատարիմ հաճախորդներ:
«Nail Spa»-ն տարբերվում է նրանով, որ nail bar, beauty bar և spa խնամքները կատարվում են մեկ վայրում. բոլոր պրոցեդուրաներն իրականացվում են մեռյալ ծովի օրգանիկ Rivage ապրանքանիշով, որը ներկայացված է նաև սրահում:
Ծանոթացանք նաև «Nail Spa»-ի հիմնադիր Մարիամ Հովհաննիսյանի հետ, ով մեզ պատմեց սրահում մատուցվող ծառայությունների մասին և ոչ միայն…
«Ինձ համար կարևոր է, որ մեր սրահում տիրում է ջերմ , հանգիստ և բարի մթնոլորտ: Կարծում եմ, որ սրահի ինտերիերը ևս կապ ունի այս հանգստության հետ: Մենք աշխատում ենք օրգանիկ «Rivage» ապրանքանիշով, որը մաշկի պրոֆեսիոնալ խնամքի համար միայն դրական ազդեցություն է ունենում: Նշեմ նաև, որ մենք օրերս ենք վերադարձել Սոչիից, որտեղ մասնակցում էինք հայտնի ոճաբան Գեորգի Կոտի փառատոնին։ Ինձ համար շատ կարևոր է, որ մենք այս փորձն ու գիտելիքները կարողանում ենք կիրառել մեր սրահում», – ասաց Մարիամ Հովհաննիսյանը:
Նշեմ նաև, որ սրահի մասնագետները պարբերաբար մասնակցում են վարպետության դասերի, որոնք հաճախ անցկացվում են նաեւ «Nail Spa»-ում։
Ի դեպ, միջոցառման վերջում հիմնադիրը մեզ նվիրեց «Rivage» ապրանքանիշի խնամքի միջոցներ, որոնք արդեն իսկ հասցրել եմ օգտագործել: Դե ինչ, այցելեք «Nail Spa» և վստահ եղեք, որ ձեզ սպասվում է բազմաթիվ անակնկալներ: