Նոյեմբերի 22-ին LUXIO Armenia էր ժամանել Մոսկվայում և շատ այլ երկրներում nail industry-ի հայտնի մասնագետ Կարինա Կորոբովան, ով, լինելով LUXIO նյութի սիրահար և դրա մասին իմանալով ամեն ինչ, Երևանում LUXIO-ի մասնագետների համար իրականացրեց փակ դասընթաց, որը կոչվում էր / Strong ապարատային մատնահարդարում + եղունգների հարթեցնում /, Եղունգների կառուցվածքի ճիշտ հավասարեցում:
LUXIO-ն ներկայացնող AKZENTZ ընկերությունը ստեղծվել է Կանադայում՝ 1989 թվականին և ներկայացնում է բարձրորակ նյութերի մի ամբողջ հավաքածու, որոնք նախատեսված են եղունգների խնամքի, ձևավորման, ամրացման և դիզայնի համար : Luxio- ն մաքուր գելային բանաձև է, որը թույլ է տալիս հեշտությամբ կիրառել և անթափանց երկարակեցություն ապահովել՝ միևնույն ժամանակ պահպանելով եղունգների բնական առողջությունը: LUXIO-ն կատարյալ ընտրություն է եղուգների մշտական խնամքը և առողջությունը ապահովելու hամար:
Կարինա Կորոբովան երկար տարիների աշխատանքային փորձով ստեղծել է հեղինակային տեխնիկա ` ապարատային մատնահարդարում և կոմբինացված մատնահարդարում: Նա հանդիսանում է ՙՙ Nail Expect Academy՚՚ դպրոցի հիմնադիրը:
LUXIOGEL Armenia-ի գլխավոր տեխնոլոգ Ալիսա Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մշտապես ուրախ է ունենալ նմանատիպ հանդիպումներ, ինչը հետագայում մեծ արդյունք կարող է բերել կազմակերպությանը: Նա հավաստեց , որ իր և հրավիրված բարձրակարգ մասնագետների օգնությամբ , LUXIOGEL Armenia-ն մշտապես աշխատելու է բարձրակարգ նյութերով և զարգացած տեխնիկայով:
Նշենք , որ LUXIOGEL Armenia-ն առաջինն է Հայաստանում , որը աշխատում է նմանատիպ բարձրակարգ և նորագույն տեխնիկաներով:
Իր հերթին, մեզ հետ զրույցում Luxio Armenia -ի հիմնադիր Մարինա Հովհաննիսյանն ասաց, որ շատ ուրախ է հյուրընկալել Կարինա Կորոբովային, քանի որ նա իր գործի վարպետն է և այս ասպարեզում տիրապետում է մասնագիտական բոլոր հմտություններին ու գաղտնիքներին: Հիմնադիրը նաև ավելացրեց, որ իր համար ծառայության մատուցման մեջ ամենակարևորը որակն է, հաճախորդի պահանջները բավարարելը , իսկ կոլեկտիվում՝ համերաշխությունն ու փոխադարձ հարգանքը: Մարինան վստահ է, որ դեռ մեծ բարձունքներ է սպասվում LUXIO Armenia-ի թիմին, քանի որ իրենք ջանք չեն խնայում, որպեսզի ամեն ինչ լինի իդեալական ու բարձրակարգ:
https://www.facebook.com/luxioarmenia/
https://www.instagram.com/luxiogel_armenia/