My Shop` նոր fashion startup հայկական օնլայն տիրույթում: Երեք աղջիկները՝ Հասմիկը, Լուսինեն, Գայանեն, իրենց և իրենց ընկերների փորձը հաշվի առնելով, որոշեցին ստեղծել վստահության և ապահովության վրա հիմնված online shop: Այլևս ստիպված չեք լինի սպասել մեկ-երկու ամիս ձեր պատվերը ստանալու համար, աղջիկները խոստանում են, որ My Shop-ով պատվերը կհասնի առավելագույնը մեկ շաբաթում: Բացի այդ, հիասթափություն չեք ապրի, երբ հագուստը չհամապատասխանի ձեր կառուցվածքին, մեծ կամ փոքր լինի, առավել ևս բացառվում է, որ այն լուսանկարից տարբերվի: Աղջիկները նշում են, որ My Shop-ի դեպքում հնարավոր է ոչ միայն փորձել հագուստը, այլև անհրաժեշտության դեպքում որոշակի փոփոխություններ կատարել:
My Shop-ը ներառում է նաև երեկոյան զգեստների վարձույթ, որի կարևորությունը կփաստի յուրաքանչյուր աղջիկ: Բոլորս մեր զգեստապահարանում ունենք գոնե 3-4 երեկոյան զգեստ, որոնք կրել ենք մեկ անգամ և այն դատապարտված է այսուհետ կախված մնալ զգեստապահարանում: Աղջիկներն առաջարկում են տալ դրանց երկրորդ շանս՝ My Shop-ում վարձույթի հանելով: Մյուս կողմից շատերս որևէ երեկույթի, խնջույքի գնալիս չունենք այդքան ժամանակ նոր զգեստ կարելու համար կամ չենք ուզում ավելորդ գումար ծախսել: My Shop-ի վարձույթը ևս այս դեպքում օգնության կհասնի: Մի խոսքով և՛ գնորդ ենք, և՛ վաճառող: ԱՄն-ում, Եվրոպայում լայն տարածում ունեցող online գնումների այս տարբերակն արդեն Հայաստանում է:


Յուրաքանչյուր մարդ, ով կասի My Shop, այն կդառնա իր շոփը ու լրիվ կհամապատասխանի իրականությանը: Մենք ուզում ենք այն դառնա աղջիկների համար մտերիմ, հարազատ վայր, ինչպես իրենց զգեստապահարանն է: Բացի այդ, մենք ունենալու ենք վարձույթի բաժին, որտեղ յուրաքանչյուրը կարող է վարձույթի հանել իր հագուստները, այս դեպքում նույնպես My Shop անունը արդարացված կլինի: Այն ոչինչ չպարտադրող, հիշվող, կարճ անուն է, ինչը նույնպես հաշվի ենք առել, որպեսզի հիշելու համար ուղեղի մեծ աշխատանք չպահանջվի. ինչ էր անունը էդ շոփի: Փորձել ենք My Shop կայքը նույնպես հնարավորինս պարզ և հեշտ օգտագործվող ստեղծել:
Ի դեպ, My Shop-ը կգործի փետրվարի 1-ից: Շտապեք գնումներ կատարել )))
Աղբյուրը ՝ WNews.am