Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր տարածք ունեցող խանութից:
Այսօր արդեն բրենդն ունի հարյուրավոր խանութ-սրահներ աշխարհի 70 երկրում և օր օրի շարունակում է զարգացնել իր պատմությունը նորաձևության ոլորտում։ Բարձրորակ, նորաոճ և բավականին մատչելի Koton բրենդը պաշտոնապես մուտք է գործել հայաստանյան շուկա։
Ընդարձակ ու նորարար դիզայնով առանձնացող սրահում ներկայացված են սիրված բրենդի նորաոճ հավաքածուները` նախատեսված կանանց, տղամարդկանց, երեխաների և նորածինների համար։ Պետք է նշել, որ Koton-ը տարբերվում է իր ինքնատիպ և յուրահատուկ ոճով։ Խանութ-սրահում կարող եք գտնել հագուստի, ներքնաշորերի, աքսեսուարների որակյալ և յուրօրինակ տեսականի` հասանելի բոլորի համար։ Վստահ ենք, որ բարձր որակի, մատչելի գների և ոճային հավաքածուների շնորհիվ Koton-ը միանշանակ շատ արագ կսիրվի հայկական շուկայում։ 100 % Koton 100% քեզ համար
https://www.instagram.com/kotonarmenia/