Հաղորդավարուհի և դերասանուհի, Ինքնավստահ Նազենին ինքն իրեն լավ գիտի և իր վառ անհատականությունը միշտ էլ ակտուալ է եղել հանրության համար։ Գիտի իր թերություններն ու ունի իր առավելությունները, որոնք այդքան պարզ են և ակնհայտ։ Գեղեցիկ է և խնամված, բայց ոչ այնքան ոճային ու նորաձև. կրում է այն, ինչ հարմար է գտնում, այլ ոչ թե այն, ինչ նորաձև է։
Գրագետ է, տիրապետում է էթիկայի և վարվեցողության կանոններին։ Գիտի երբ ինչ պետք է խոսի և որտեղ ինչ պետք է հագնի։ Այս ամենի մասին խոսում է նրա ոճը – Modern Woman։
Եթե խոսենք նրա հագնելու ոճի մասին…Նա չի հետևում մեկ ոճային ուղղվածության. հագնվում է ժամանակի և տեղի թելադրությամբ։Դա հասկանալի է, քանի որ նրա աշխատանքի բնույթն է այդպիսին։ Ինչ վերաբերում է dress code-ին, ասեմ, որ այս հարցում ևս գրեթե չի սխալվում։ Միակ թերությունն այն է, որ հագուստները հաճախ համապատասխան չեն լինում իրեն, սխալ չափս է ընտրված, քանի որ Dress code-ին համապատասխանելուց բացի, հագուստը պետք է ճիշտ ընտրված լինի կրողի մարմնի կազմվածքի և գունատիպի համար, ինչը միշտ չէ, որ հնարավոր է դերասանուհու և հաղորդավարուհու կյանքի ռիթմի հետ։
Առօրյայում և հանգստյան օրերին նա նախընտրում է պարզ կամ էլեգանտ հագուստ։
Նա հաճախ կրում է մի քանի ծավալուն զարդեր միանգամից, ինչը ծանրացնում է նրա տեսքը և տեսականորեն նրա դեմքին տարիներ է ավելացնում։ Սակայն, կարծես հանրությունը այդքան էլ չի մանրանում այս փոքր, բայց կարևոր էլեմենտներին, քանի որ նա իրեն ներկայացնել գիտի ամեն տեղ:
Դիմահարդարումը դասական է, ընդգծված աչքեր, նուրբ մարմնագույն կամ վառ կարմիր շուրթեր։
Դժվար է պատկերացնել Նազենիին առանց երկար և հարթ վարսերի։ Որոնք նրան դարձնում են ավելի կանացի և թեթև ռոմանտիկա են տալիս կերպարին։
Knar Jouette