My photos բաժնում ես ձեզ պարբերաբար կներկայացնեմ իմ կողմից արված թե հին, և թե նոր լուսանկարները: Իհարկե, կլինեն նաև նոր նախագծեր, ֆոտոսեսիայի առաջարկներ: Ի դեպ, եթե ցանկություն ունեք լուսանկարվել, ունենալ գեղեցիկ ու տարբերվող ֆոտոպատմություններ՝ կարող եք գրել այս հասցեով՝ editor@manehblog.com:
Այս անգամ ձեզ եմ ներկայացնում գեղեցկուհի Աչուլիկին, ում միշտ սիրով եմ լուսանկարում, քանի որ նրա յուրահատկությունը կարող ես օգտագործել ցանկացած միջավայրում: