2017թթ-ը սկսելու ենք նոր ու թարմ նախագծով և պետք է ասեմ, որ բոլոր աղջիկներին սպասվում են անակնկալներ H20 beauty lounge-ի, ManeHblog-ի և Armenian brands-ի կողմից: Նոր հաղորդաշար, որի անմիջական մասնակիցը կարող ես դառնալ հենց դու, իսկ մանրամասների մասին կպատմենք ավելի ուշ: Պետք է ասեմ, որ առաջին մասնակիցը եղել եմ ես, ինչի համար շատ շնորհակալ եմ H20 beauty lounge-ին, որտեղ ես միշտ մոտիվացվում եմ և հմուտ մասնագետների շնորհիվ դառնում ավելի ինքնավստահ: Հատկապես շնորհակալ եմ H20 beauty lounge-ի հիմնադիր-տնօրեն Լիլիթ Ավետիսյանին:
Դե ինչ, այս հնարավորությունը տրվելու է նաև այն աղջիկներին, ովքեր սիրում են իրենց կյանքում փոփոխություններ անել, լինել ավելի տարբերվող ու յուրահատուկ:
Հաղորդմանն աջակցում է նաև Armenian brands-ը ՝ հարթակի տնօրեն Մարիաննա Քաբաբյանի գլխավորությամբ, ում շնորհիվ էլ հենց ստացանք օրվա իմ look-երը:
Իմ արտաքին փոփոխությունները ձեզ կներկայացնեմ ֆոտոշարքի օգնությամբ, իսկ վիդեո տարբերակն ավելի ուշ:
IMAGE – H2O BEAUTY LOUNGE (Hairstyle- Marina, nail- Lidia, make up- Saro Matevosyan )
DRESSES & ACCESSORIES- ARMENIAN BRANDS (MASHROOM MULTIBRAND)
PHOTOGRAPHER- NORAYR AVAGYAN
OPERATOR- ARO SHAHBAZYAN
MASHROOM MULTIBRAND














































