
Մայիսի 5-15-ն Իսպանիայի Բենիդորմ քաղաքում կանցկացվի COSTA BLANCA FASHION WEEK-ի ամենամյա մրցույթը: Արդեն 7-րդ տարին է, որ Հայաստանը մասնակցում է այս մրցույթին և ամեն տարի վերադառնում անակնկալներով ու հաղթանակներով: Կազմակերպիչներն ամեն ինչ անում են, որ այս տարի ևս մեր մասնակիցները վերադառնան հաղթանակած:
Մրցույթին մասնակցելու են Մերի Հակոբյանը, Շուշան Երիցյանը, Էլիզա Թունյանն ու Հարի Գևորգյանը: Նրանք արդեն իսկ սկսել են նախապատրաստական աշխատանքները՝ Catwalk-ի պարապանունքերից մինչև հագուստի ընտրություն:
Հաղորդավար և մրցույթի անմիջական կազմակերպիչ Տիգրան Հարությունյանի հրավերով ManeHblog-ը երեկ միացավ Face control ծրագրին, որի շրջանակներում մենք մեկ օր շարունակ մեր օրն անցկացրեցինք մրցույթի մասնակիցների հետ:

Սկզբում եղանք Atex fashion center-ում, որտեղ մրցույթի մասնակիցները հմուտ մասնագետ Ջուլիա Մարգարյանի օգնությամբ ունեցան catwalk-ի դասեր, այնուհետև գնացինք Anahit Simonyan fashion, որտեղ մեր գեղեցկուհիները դիզայներների օգնությամբ որոշեցին իրենց երեկոյան զգեստները, որից հետո մեր օրը եզրափակեցինք Տերյան մշակությանին կենտրոնում: Կենտրոնի ղեկավար Լիլիթ Մելիքյանը մոդելների համար ընտրեց տարազային հագուստ՝ հաշվի առնելով թե՛ նրանց ճաշակը, և թե՛ մրցույթի կանոները:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մոդելներին կուղեկցի հաղորդավար, կազմակերպիչ Տիգրան Հարությունյանը, ով ինձ հետ զրուցի ընթացքում պատմեց անցկացվելիք մրցույթի մասին.
«Առաջին անգամ, երբ գնացինք նկարահանելու COSTA BLANCA FASHION WEEK-ը, շատ լարված էինք, քանի որ չէինք սպասում այդքան լավ արձագանքների: Այնուհետև, մրցույթի կազմակերպիչները՝ հաշվի առնելով ու գնահատելով մեր աշխատանքը, ամեն տարի մեզ հրավիրեցին մասնակցելու և լուսաբանելու մրցույթը: Պետք է նշեմ, որ բացի մոդելներից, մենք մեզ հետ տանում ենք նաև հայ երգիչ-երգչուհիների. այս տարվա հատուկ հյուրեն են երգչուհի Լիլիթ Կարապետյանն ու Գևորգ Մարտիրոսյանը»:

Թե ի՞նչ հիմքով են ընտրվել մրցույթի այս տարվա մասնակիցները, Տիգրանն ասաց, որ դիմել են Atex fashion center, անցկացվել է փակ casting, որի արդյունքում էլ ընտրվել են մասնակիցները:
Դե ինչ, քանի որ մեկ նյութում չեմ կարող եզրափակել մեր օրը, ձեզ եմ առաջարկում դիտել լուսանկարները, տեսնել թե ինչպես են պատրաստվում մեր մասնակիցները, իսկ հաջորդ նյութում արդեն կներկայացնեմ մոդելների հետ իմ հարցազրույցները:
Լուսանկարները՝ Անդրանիկ Բեգլարյանի