Ողջույն սրտիկային տրամադրությամբ լցված իմ սիրելի հետևորդ… ինչքան մոտենում է սիրո տոնը, այնքան հարցերի քանակն ավելանում է. Մանե՛ , ո՞րտեղ նշենք Սուրբ Վալենտինի տոնը, ի՞նչ նվիրենք մեր սիրելիին, ի՞նչ զգեստ կրենք երեկոյին, ի՞նչ խմենք , ի՞նչ անակնկալ մատուցենք և այլն… հարցեր, որոնց պատասխանները հենց այստեղ է: Ես և Արենը Ձեզ ենք ներկայացնում այս ֆոտոշարքը՝ տալով Ձեր բոլոր հարցերի պատասխանները: Մեր գործընկերների օգնությամբ Դուք կգտնեք Ձեզ համար լավագույն տարբերակը՝ սիրո տոնը անմոռանալի դարձնելու համար: Առաջարկները բազմազան են, բայց մենք առանձնացրել ենք այն տարբերակները, որոնք յուրահատուկ են և ժպիտ կպարգևեն Ձեր սիրելիին:
Հատուկ շնորհակալություն մեր գործընկերներին, ովքեր սիրով միացան մեզ՝ իրականացնելու մեր պատկերացրած սրտիկային տրամադրությունը:
Շնորհակալություն մեր թիմին,ովքեր 2 օր շարունակ մեր կողքին էին. անկեղծ ասած, բոլորի հետ առաջին անգամ էի աշխատում, բայց մեծ բավականություն ստացա, քանի որ բոլորը հմուտ էին իրենց գործում ու պատրաստակամ էին: Դե ինչ, վայելե՛ք լուսանկարները և մեր պատրաստած նյութը, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ի՞նչու պետք է ընտրել հենց այդ տարբերակը:
There is only one happiness in life: to love & be loved
Photographer / EDGAR MARTIROSYAN
Ramsey/ Սիրելի՛ աղջիկներ, եթե ցանկանում եք Ձեր տղամարդուն ժպիտ պարգևել և եթե ցանկանում եք, որ նա մշտապես լինի տարբերվող, էլեգանտ և նորաձև, ապա ըտրե՛ք Ձեր նվերը հենց այս խանութ-սրահից:
Aver Store խանութ-սրահը հանդիսանում է Ramsey և Kip հանրաճանաչ բրենդների պաշտոնական և միակ ներկայացուցիչը Հայաստանում։ Ramsey ապրանքանիշն ունի ավելի քան 155 խանութ-սրահ՝ աշխարհի 26 երկրում: Ընկերությունը հիմնադրվել է 1970թ.-ին՝ Լոնդոնում:
AVER Store-ում ներկայացված է ոճային և նորաձև հագուստ տղամարդկանց համար:
https://www.facebook.com/RamseyArmenia/
https://www.instagram.com/ramseyarmenia/?hl=ru
Collin՛s / Եթե ցանկանում եք հագնվել միանման, հարմարավետ և Վալենտինի օրը լինել casual -հարմարավետ ոճում, ապա միանշանակ Collin՛s
Ներկայումս Collin’s-ը շարժվում է ժամանակին համընթաց իր 600 խանութով ՝ 38 երկրում, որտեղ ամեն օր կան ավելի նորացված, ավելի ոճային , ավելի հետաքրքիր և ավելի կարևոր իրեր : Colin’s-ը ներկայացնում է ոչ միայն պատրաստի հագուստ, այլ նաև հնարավորություն՝ լավացնելու մարդկանց կյանքը՝ իր ատրադրանքի և ծառայությունների միջոցով: Յուրաքանչյուր սեզոնին COLIN’S- ի դիզայներները մշակում են տղամարդկանց և կանանց հավաքածուների ավելի քան 2000 մոդել, որոնք համապատասխանում են աշխարհի նորաձևության ամենաարդիական միտումներին:
Նշենք, որ սիրո տոնի կապակցությամբ այդ օրը նոր տեսականու համար գործելու է 10 % զեղչ
https://www.facebook.com/colins.official.Armenia/
https://www.instagram.com/colins.armenia/?hl=ru
Gizia / Սիրելի՛ տղամարդիկ, Ձեր սիրելիին ժպիտ պարգևելու համար շատ բան պետք չէ. ընտրեք Ձեր սիրելիի հագուստը հենց այս խանութ-սրահից:
GIZIA իտալական Luxe կարգի բրենդը հիմնադրվել է 1992թ.-ին՝ իր մեջ ներառելով Gizia Casual, Gizia Gete, Gizia Fur, Kiwe և La Bonita ապրանքանիշերը, որն ունի 120 սրահ և 500 վաճառքի կետ: Հավաքածուները պատրաստվում են բարձրորակ կտորներից՝ Gizia-ի դիզայներների կողմից’ տալով էլեգանտ, կանացի և բարդ լուծումներ:
https://www.facebook.com/Giziaarmenia/
https://www.instagram.com/giziayerevan/?hl=ru
TI’ME / TI’ME – Territory where I’M excited (Վայր, որտեղ ես ոգեշնչված եմ):
2012 թ.-ից ի վեր TI’ME խանութ-սրահների ցանցը ներկայացնում է գեղեցիկ, որակյալ և թրենդային ապրանքատեսականի ժամացույցների, զարդերի և աքսեսուարների բոլոր սիրահարների համար։ Ավելի քան 50 հանրաճանաչ ապրանքանիշների տեսականին կբավարարի նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի պահանջները։ Առակս ի՞նչ կցուցանե․․․․․ Սուրբ Վալենտինի օրվան մնացել է ընդամենը 3 օր և արդեն պետք է անհանգստանալ սիրելիի նվերի համար։ Նվերի ընտրության հարցում քո լավագույն օգնականը կլինի TI’ME-ը։
Վալենտինին ընդառաջ TI’ME–ը հայտարարում է 15%-50% զեղչ։ Զեղչը կգործի մինչև փետրվարի 17-ը։
Քո սիրելիի Loveագույն նվերը TI’ME-ում է։
https://www.facebook.com/TIME.Armenia/
https://www.instagram.com/timearmenia/?hl=ru
PANDORA/ վարդագույն տրամադրություն հաղորդի՛ր սիրելիիդ. ցանկացած կնոջ փոքրիկ երազանքը հենց PANDORA-ն է
PANDORA-ի հետ նվիրելը հեշտ է և հաճելի։ PANDORA-ն աշխարհի այն եզակի բրենդներից է, որն ուշադրություն է դարձնում նույնիսկ ամենափոքր դետալներին։ Սիմվոլիկ մատանիները, տարատեսակ վզնոցներն ու թևնոցները, ինչպես նաև թեմատիկ չարմերը հնարավորություն կտան ընդգծել Ձեր սիրելիների անհատականությունը։ Ցույց տվե՛ք Ձեր սիրելիներին, թե որքան լավ եք ճանաչում նրանց, նվիրելով զարդեր, որոնք կներկայացնեն նրանց պատմությունը։
Ի դեպ, PANDORA-ի լայն տեսականին կարող եք ձեռք բերել 15%-50% զեղչով։ Զեղչը կգօրծի մինչև փետրվարի 17-ը։
https://www.facebook.com/TIME.Armenia/https:/
https://www.instagram.com/timearmenia/
Hermitage/ Օծանելիքը բացարձակ շքեղություն է. բոլոր հրաշալի նվերներից ամենագեղեցիկը… և եթե օծանելիք, ապա Hermitage-ից:
Արդեն 8 տարի Հայաստանում գործում է Hermitage նիշային օծանելիքների խանութ -սրահների ցանցը, որտեղ ներկայացված են աշխարհահռչակ լավագույն բրենդերը, նիշային օծանելիքները, լավագույն խնամքի միջոցներն ու կոսմետիկան:
Hermitage էքսկլյուզիվ օծանելիքների և կոսմետիկայի ցանցը համագործակցում է ֆրանսիական, իտալական, իսպանական գերմանական, Պարսից ծոցի երկրների ընկերությունների հետ: Hermitage-ը ներկայացնում է 8 սրահ Երևանում և 3 սրահ մարզերում։
Հերմիտաժ խանութների ցանցը սիրահարների տոնի առթիվ ունի հետաքրքիր առաջարկ. մինչև Փետրվարի 14-ը Գնի՛ր 1-ը ստացի՛ր 2-րդը 50% զեղչով։ Ինչպես նաև գնման դեպքում ստացիր հատկանշական թխվածքաբլիթ, որի ներսում կա սիրային երկտող։
https://www.facebook.com/HermitageArmenia/https:/
/www.instagram.com/hermitagearmenia/?hl=ru
Hans &Franz/ Հանս & Ֆրանց սթեյք հաուս / Ո՞րտեղ նշել. սա ամենաշատ տրվող հարցն է. մենք առաջարկում ենք Hans &Franz-ը, որը գտնվում է Սարյան 8 հասցեում
Hans &Franz-ը եղել է առաջին սթեյք հաուսը, որ հաջողությամբ մշակել է հայկական մսից պատրաստվող համեղ սթեյքի բաղադրատոմսը. այն մինչ օրս էլ հանդիսանում է Երևանի ամենաբրուտալ սթեյք հաուսի գլխավոր անձնահատկությունը։ Գուրմանները այստեղ կգտնեն 12 տեսակի սթեյք՝ պատրաստված մսի ամենահամեղ կտորներից և շուրջ 10 տեսակի գրիլի վրա պատրաստվող այլ մսային ուտեստներ։ Բացի սթեյքերից, այստեղ կարող եք համտեսել ֆիրմային աղցաններ, համեղ ուտեստներ և ոչ միայն:
https://www.facebook.com/hansandfranz.mbg/
https://www.instagram.com/hansandfranz_mbg/
Իսկ ի՞նչ սիրո տոն, առանց խմիչք՝ առանց Արմենիա Վայնի գինիների, որոնք զարմացնում են ինձ մշտապես՝ բառի ամենադրական իմաստով։ Մենք առաջարկում ենք սիրո տոնին ըմպել Թարիրի կարմիր չոր․
Այս գինին հայ-ֆրանսիական իրական հեքիաթ է հիշեցնում։ Հայկական բնավորթյուն և ֆրանսիական քնքշություն ու փափկություն։ Երեք խաղողի սորտ (Արենի, Կաբերնե Սովինյոն, Մեռլո) ու 14 ամիս հնեցում հայկական ու ֆրանսիական կաղնեփայտե տակառներում։ Ու այնքան գաոստրոնոմիկ է, Երևանի լավագույն ռեստորանների լավագույն ուտեստերի հետ համադրելուց միայն ավելի հետաքրքիր է դառնում։
https://www.facebook.com/ArmeniaWineCompany/
https://www.instagram.com/armeniawine_official/
Լուի Շարդեն/ իսկ ընթրիքից հետո… քաղցրավենիք, ֆրանսիական մակարոններ և այս ամենը վայելե՛ք Տակառ Ռոզե էքստրա բրյուտ շամպայնով… էլ ի՞ նչ է պետք երջանիկ լինելու համար…
Լուի Շարդենը քաղաքամայր Երևանում գործող ֆրանսիական ոճի սրճարան է, որտեղ դու կարող ես ճաշակել դասական ֆրանսիական նախաճաշ՝ կրուասանով և սուրճով, լանչ՝ հատուկ բաղադրատոմսով պատրաստված պաստաներով, իսկ ընթրիքն անցկացնել քո սիրելիների հետ՝ վայելելով հայական գինի և եվրոպական խոհանոցի բազմապիսի ուտեստներ: Սրճարանի առաջին հարկում գործում է փոքրիկ խանութ, որտեղ վաճառվում են թարմ թխված ձեռագործ հրուշակեղեն, աղանդեր և ֆրանսիական հացերի տեսականի:
Ինչպես արդեն ասացի, այս համեղ թխվածքների , քաղցրավենիքների հետ մենք առաջարկում ենք վայելել Արմենիա Վայնի Տակառ Ռոզե էքստրա բրյուտ.
Կանացիության ու սիրո արտահայտում։ Այս գինու ստեղծողն իսկապես արվեստագետ է եղել։ Վերցրել են մեր հայկական Արենին ու դրանից մի սքանչելի, նրբագեղ բույրերով հարուստ շամպայն են ստացել։ Այն միանշանակ ձեր գարնանային ու ամառային երեկոների անփոխարինելի ընկերն է դառնալու… Այս շամպայնը միշտ կարելի է խմել որպես ապերիտիվ՝ երեկոյի հենց սկզում։ Եթե միջոցառում եք կազմակերպում, հանգիստ կարող եք այս շամպայնը որպես welcome drink օգտագործել։ Երեկոյի ավելի լավ սկիզբ դժվար գտնեք։
https://www.facebook.com/louischarden.mbg/
https://www.instagram.com/louis_charden_mbg/?hl=ru
https://www.facebook.com/ArmeniaWineCompany/https:/
https://www.instagram.com/armeniawine_official/
Reebok / չկա ավելի լավ նվեր, քան մտածել մեկը մյուսի առողջության և գեղեցիկ կազմվածքի մասին. չէ որ առողջությունը և գեղեցիկ կազմվածքը ինքդ քո նկատմամբ սիրո արդյունք է: Եթե ցանկանում եք շատ կարևոր նվեր անել միմյանց, ապա մարզվե՛ք միասին, իհարկե՝ Reebok-ում:
Reebok Sports Club Armenia-ն՝ լինելով առաջատար դիրքերում, սահմաններ չի ճանաչում: Ակումբի առանձնացված և սպորտային պարագաներով ու սարքավորումներով գերհագեցած ուժային մարզասրահում դուք կարող եք հասնել առողջ մարմնի կերտման Ձեր ձգտումերի գագաթնակետին։ Անդամագրվելով ցանկացած փաթեթի, կստանաք անսահմանափակ հնարավորություններ տարածաշրջանի լավագույն սպորտային ակումբում:
Ի դեպ, Reebok Sports Club Armenia-ն հանդես է գալիս բոլորովին նոր՝ թվային աշխարհ տեղափոխվելու բացառիկ հնարավորությամբ։ Վիրտուալ պարապմունքների ընթացքում դուք ամբողջովին կտեղափոխվեք թվային աշխարհ, կստանաք էներգիայի գլխապտույտ հոսք և կայրեք հսկայական ծավալի կալորիա։ Ապագայի ֆիթնես՝ այսպես են անվանում միջազգային մասնագետներն այս նորույթը, որը Հայաստանում բացառապես ներկայացնում է Ռիբոկ սպորտային ակումբը:
https://www.instagram.com/reeboksportsclubarmenia/?hl=ru
https://www.facebook.com/reeboksportsclub/
Hotel Russia / Դե ինչ, իսկ վերջում՝ հանգիստ. եվ իրոք, մենք գնալու ենք հանգստանալու Ծաղկաձորում գտնվող Hotel Russia, որտեղից Ձեզ համար կանենք լուսանկարներ, սթորիներ և կպատմենք, թե ինչ ծառայություններ ունի հյուրանոցը: Հավատացեք, այս նկարահանմանը պատրաստվել էինք մեկ ամիս, ուստի կարծում եմ, որ մեր թիմի անդամներով արժանի ենք այս հանգստին:
Իսկ Դուք, սիրելի՛ սիրող սրտեր, օգտվե՛ք իմ բոլոր առաջարկներից և օրվա ավարտին ուղևորվեք Ծաղկաձոր՝ Hotel Russia, որտեղ Ձեզ գրկաբաց սպասում են… կհանդիպենք այնտեղ
Hotel Russia-ն գտնվում է Ծաղկաձոր քաղաքի ամենասրտում: Համապատասխանելով միջազգային բարձր ստանդարտներին, առաջարկում է լիարժեք պայմաններ ընտանեկան և ընկերական հանգստի համար. հարմարավետ համարներ՝ սկսած ստանդարտ (Single/Double) տեսակներից մինչև ներկայացուցչական լյուքս (Executive Luxe), բարձրակարգ շվեդական սնունդ և ծառայություններ՝ լողավազան, կինոդահլիճ, խաղասենյակներ, մաֆակումբ, մարզասրահ, շոգեբաղնիքներ, ՍՊԱ կենտրոն, հանգստի սենյակներ և այլն: Վալենտինի օրն այստեղ դառնալու է իսկական սիրո տոն՝ տանգոյի, ջութակի և սաքսոֆոնի երեկոյի ուղեկցությամբ, լի՜քը սիրառատ հյուրասիրություններով և կինոդիտումներով:
https://www.facebook.com/HotelRussiaTsaghkadzor/
https://www.instagram.com/russia_hotel/?hl=ru
Հատուկ շնորհակալություն մեր տաղանդավոր լուսանկարչին՝ այս հրաշալի ու պրոֆեսիոնալ լուսանկարների համար
Photographer / Edgar Martirosyan
https://www.facebook.com/edgar.martirosyan.71
https://www.instagram.com/em_photography_am/
Backstage video / editing / Karlen Ghazaryan
https://www.facebook.com/karlen.ghazaryan.75
https://www.instagram.com/karlghazarian/
Model / Aren Meliqyan
https://www.facebook.com/aren.meliqyan
https://www.instagram.com/arenmeliqyan/
Գեղեցիկ զգեստներիս համար շնորհակալություն White Store -ին
https://www.facebook.com/whitearmenia/
https://www.instagram.com/white_store_armenia/?hl=ru
Օրգանական արևայրուքիս համար շնորհակալություն Sunkiss-ին
https://www.instagram.com/sunkissarmeniastudio/?hl=ru
Թեմատիկ փուչիկները՝ Vivi event group
https://www.facebook.com/vivi.candybar
https://www.instagram.com/vivieventgroup/?hl=ru
Խնամքիս համար հատուկ շնորհակալություն իմ անփոխարինելի Լայն Արտ Ստուդիոյին
https://www.instagram.com/lineart.armenia/