MASHROOM.AM-ը երեկ նշեց իր ստեղծման 5-ամյակը՝ ՏԱՇԻՐ ԱԿ-ի 4-րդ հարկի Armenian Brands հարթակում, MASHROOM multibrand շոու-րումում։ Իհարկե, ManeHblog-ը սիրով ներկա գտնվեց և շնորհավորեց թերևս ինտերնետ տիրույթում վաղուց իր ուրույն տեղը զբաղեցրած Մարիաննա Քաբաբյանին, ով ինձ համար հենց առաջինն էր, որ տարածեց բլոգինգը Հայաստանում:
Ինձ հետ զրույցում Մարիաննան ասաց, որ սկզբում նա աշխատել է որպես հասարակական-քաղաքական լրագրող, բայց որոշ ժամանակ անց հասկացել է, որ այս ոլորտն իրեն չի հետաքրքրում:
«Ինձ շատ էր հետաքրքրում նորաձևությունը և քանի որ այդ շրջանում Հայաստանում բաց կար նորաձևության մասին լուսաբանող լրագրողների և բլոգերների, ձեռնամուխ եղա ստեղծել MASHROOM.AM կայքը, որի շնորհիվ կարող եմ ինքնաարտահայտվել և ներկայացնել նորաձևության իմ պատկերացումները»:
Երեկոյի ընթացքում մեզ սպասվում էր գեղեցիկ անակնկալներ՝ զեղչերի և նվերների տեսքով, photo և make-up սթենդներ, Hermitage Beauty House-ից, համեղ հյուրասիրություն GEVORGYAN winery-ից և Mary’s Lolly Buffet-ից և ԹՐԵՆԴԱՅԻՆ երաժշտություն DJ Lucy Sowa-յից:
Դե ինչ, ևս մեկ անգամ շատ սիրով շնորհավորում եմ նորաձևության շունչ հաղորդող MASHROOM.AM-ին և մաղթում նորանոր հաջողություններ: