+37496288287

ManeHblog-ը ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵՑ MASHROOM.AM-Ի 5-ԱՄՅԱԿԻՆ

MASHROOM.AM-ը  երեկ նշեց իր ստեղծման 5-ամյակը՝ ՏԱՇԻՐ ԱԿ-ի 4-րդ հարկի Armenian Brands հարթակում, MASHROOM multibrand շոու-րումում։ Իհարկե, ManeHblog-ը սիրով ներկա գտնվեց և շնորհավորեց թերևս ինտերնետ տիրույթում վաղուց իր ուրույն տեղը զբաղեցրած Մարիաննա Քաբաբյանին, ով ինձ համար հենց առաջինն էր, որ տարածեց բլոգինգը Հայաստանում: 

Ինձ հետ զրույցում Մարիաննան ասաց, որ սկզբում նա աշխատել է որպես հասարակական-քաղաքական լրագրող, բայց որոշ ժամանակ անց հասկացել է, որ այս ոլորտն իրեն չի հետաքրքրում:

«Ինձ շատ էր հետաքրքրում նորաձևությունը և քանի որ այդ շրջանում Հայաստանում բաց կար նորաձևության մասին լուսաբանող լրագրողների և բլոգերների,  ձեռնամուխ եղա ստեղծել MASHROOM.AM կայքը, որի շնորհիվ կարող եմ ինքնաարտահայտվել և ներկայացնել նորաձևության իմ պատկերացումները»:

Երեկոյի ընթացքում մեզ սպասվում էր գեղեցիկ անակնկալներ՝ զեղչերի և նվերների տեսքով, photo և make-up սթենդներ, Hermitage Beauty House-ից, համեղ հյուրասիրություն GEVORGYAN winery-ից և Mary’s Lolly Buffet-ից և ԹՐԵՆԴԱՅԻՆ երաժշտություն DJ Lucy Sowa-յից:

Դե ինչ, ևս մեկ անգամ շատ սիրով շնորհավորում եմ  նորաձևության շունչ հաղորդող MASHROOM.AM-ին և մաղթում նորանոր հաջողություններ:

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...