Օրերս մասնակցեցի սթրեսակայունության ռեսուրսների գնահատման թրեյնինգին, որի հեղինակն ու վարողն էր Սթրեսի և Ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, հ.գ.թ. Սոնա Հարությունյան-ը:
Թրեյնինգն անցկացվեց 2 փուլով. սկզբում մասնակիցները Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնում ծանոթացան միմյանց հետ, այնուհետև թրեյնինգավարը հանրամատչելիորեն ներկայայացրեց, թե ի՞նչ է սթրեսը և սթրեսակայունությունը, որից հետո հոգեբանական թեստերի միջոցով գնահատեցինք մեր սթրեսային վիճակը և սթրեսակայունության ռեսուրսները:
Պետք է նշեմ, որ բավականին մեծ գիտելիքների պաշարով, հաջորդ օրը, նույն թիմով հավաքվեցինք բնության գրկում, վերլուծեցինք թեստերի արդյունքները և անցկացրեցինք համապատասխան հոգեբանական վարժություններ:
Ինձ հետ զրույցում Սոնա Հարությունյանը նշեց, որ Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնն առաջինն է, որ կազմակերպում է հոգեբանական թրեյնինգ բնության գրկում:
«Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնն իր ստեղծման օրվանից նորարարություններով է հանդես գալիս, որից մեկն էլ բնության գրկում կազմակերպված թրեյնինգն էր: Առաջիկայում տարբեր և հետաքրքիր պլաններ ունենք, օրինակ նախատեսվում է Սթրեսի կառավարման դասընթաց, որը ևս առաջին անգամ է կազմակերպվելու ՀՀ-ում, սթրեսի և ցավի փոխկապվածության սեմինար, ցավի հոգեբանությանն առնչվող դասախոսություններ, ցավի կառավարման թրեյնինգ և այլն: Հավելեմ, որ Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի անդամ կարող է դառնալ յուրաքանչյուրը` ձեռք բերելով կենտրոնի անձնագիր, որը ևս նորամուծություն է և մի շարք արտոնություններ է ապահովում: Իսկ այս թրեյնինգից սպասելիքներս լիովին արադարացված են` հիմնվելով մասնակիցների հետադարձ դրական կապի, նաև որպես թրեյնինգավար` երկու օրերի ընթացքում նրանց մոտ նկատած հոգեբանական դինամիկայի վրա, որին, համոզված եմ, մեծապես նպաստեց նաև բնությունը` իր գունեղ ու ներդաշնակ մթնոլորտով»,- նշեց Սոնա Հարությունյանը:
Դե ինչ, խորհուրդ եմ տալիս հնարավորության դեպքում անպայման մասնակցել Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի կողմից կազմակերպած յուրաքանչյուր թրեյնինգի, որի շնորհիվ կարող եք ձեռք բերել լավ ընկերներ, գիտելիք, ինչպես նաև մոտիվացվել և կյանքին նայել միայն վառ գույներով:
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում հեղինակ ու վարող, Սթրեսի և Ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, հ.գ.թ. Սոնա Հարությունյանին: