Երեկ LIVING’S կահույքի սրահը, որը գտնվում է Սայաթ-Նովա 40 հասցեում, հրավիրել էր իր հատուկ հյուրերին նախաճաշի GINOVKATS WINEHOUSE ռեստորան։ Հիշեցնենք,կ որ LIVING’S կահույքի սրահը 2018 թվականից ներկայացնում է եվրոպական և ամերիկյան լյուքս դասի կահույքի մի շարք աշխարհահռչակ ապրանքանիշեր։ LIVING’S-ի կարգախոսն է՝ «Ձեր վերջնական ընտրությունը»։
Այս կարգախոսով ցանկանում ենք առանձնահատուկ նշել, որ, չթերագնահատելով Հայաստանում ներկայացված կահույքի սրահների տեսականիները, համոզված ենք, որ գնի, որակի և դիզայնի նման կատարյալ համադրություն կա միմիայն LIVING’S-ի երկհարկանի ընդարձակ սրահում։ Այստեղ ներկայացված են ամերիկյան Caracole, EGO, Janssen Sofa, A.R.T., Lightman, իսպանական Hurtado, Coleccion Alexandra, նիդերլանդական Eichholtz և այլ ապրանքանիշեր։ Վաղորդյան այս գեղեցիկ միջոցառմանը ներկա հատուկ հյուրերին առաջին անգամ GINOVKATS WINEHOUSE -ի կողմից մատուցվեց նախաճաշ, որն մինչ այս ռեստորանի ճաշացանկում չէր եղել, սրահի ծաղկային զարդարումը Avenue des fleurs ծաղկի սրահինն էր, և ներկայացվեց LIVING’S կահույքի սրահը իր ապրանքանիշերով։