Համաձայնենք, որ նորաձևությունը շատ արագ է փոփոխվում. եթե այն որոշ ժամանակ առաջ կանոններ էր թելադրում, ապա այժմ, ամեն ինչ կանոններից դուրս է. մի քանի տարի առաջ չէինք էլ կարող պատկերացնել, որ լողազգեստը կարող է լինել գործվածքից. միևնույն ժամանակ և՛ հարմարավետ, և՛ ոճային, և՛ պահանջված: Արդեն մի քանի ամսի է, ինչ LILIJEY բնենդի հիմնադիր և կրեատիվ տնօրեն Ջեննիֆեր Կարապետյանի մտքի և վառ երևակայության շնորհիվ ստեղծվեց LILIJEY-ը, որը ներկայացնում է գործվածքից լողազգեստներ, աքսեսուարներ և այլն: LILIJEY -ի ստեղծման և այլ նորությունների մասին ManeHblog-ը զրուցել է հենց հիմնադրի հետ:
1. – Ողջույն Ջեննի, կպատմե՞ք մի փոքր Ձեր մասին:
- – Ողջույն… ավարտել եմ Երևանի Սլավոնական համալսարանը, իսկ մագիստրոսի կոչում ստացել եմ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Մանկուց նկարում եմ: Միշտ հաճախել եմ նկարչության և դիզայնի դասընթացների՝ նույնիսկ ուսանողական տարիներին: Նկարելն իմ սիրելի հոբբին է, որը ես հիմա օգտագործում եմ աշխատանքիս մեջ: LILIJEY -ը ստեղծվեց շատ պատահաբար…անվանումն, իմիջայլոց, իմ և աղջկաս անունների միաձուլումն է ` Լիլի և Ջեննի:
2. ի՞նչպես որոշեցիք մուտք գործել նորաձևության ասպարեզ և ինչու՞ լողազգեստներ…
.- Շատ սիրում եմ էքսպերիմենտներ անել, լուքեր ստեղծել: Այդպիսով, առաջին լողազգեստն իմն է եղել: Երբ տեսա, թե որքան դրական արձագանքներ եղան, ոգևորվեցի և որոշեցի պահը բաց չթողնել: Մի քանի ամիս է, ինչ վաճառվում են մեր լողազգեստները, բայց արդեն իսկ հասցրել են ճանաչվել ու սիրվել աղջիկների կողմից: Ստեղծում եմ այն, ինչ ինքս կկրեի:
3. Կպատմե՞ք, թե ինչպես են ստեղծվում լողազգեստները և ի՞նչ գործվածք եք օգտագործում:
-. Լողազգեստները գործվում են հատուկ ստրեչ թելերով, որոնք չեն գունաթափվում, չեն շոգացնում և հարմարավետ են ցանկացած կառուցվածքի համար: Գործվում են ձեռքով ` հելունով: Գործվացքներն ընտրում ենք շատ տարբեր. մեկ մոդելի վրա կարող է մի քանի տեսակի գործվացք լինել՝ կախված նրանից, թե մարմնի որ հատվածի վրա է այն ընկնում:
Բացի լողազգեստներից, գործում ենք նաև տունիկաներ, պոռերոներ, ամառային թեթև զգեստներ, գլխակապեր և այլն: Մենք ցուցադրում ենք մեր հիմնական տեսականին, բայց քանի որ աղջիկների կազմվածքները տարբեր են, կարող ենք փոփոխություններ կատարել: Մեր ամենամեծ նպատակն այն է, որ աղջիներն և կանայք իրենց գեղեցիկ զգան ծովափում:
4. Ո՞րտեղից հնարավոր է ձեռք բերել lilijey -ը
.- Ներկա պահին օնլայն տարբերակով՝ INSTAGRAM կամ FB: Շուտով պատրաստ կլինի նաև մեր անձնական կայքէջը: Մի խոսքով, ամեն ինչ անում ենք՝ պատվիրատուի հարմարավետության համար: Պատվիրատուն ընտրում է իր հավանած մոդելը, գույնն ու չապսերը: Աշխատակիցներիս հետ մանրամասները քննարկելուց հետո պատվերն ընդունվում է: Երբ լեղազգեստը կամ այլ իրը պատրաստ է, մեր աշխատակիցն անվճար առաքում է նշված հասցեով, եթե այն գտնվում է քաղաք Երևանում: Պատվիրատուի գոհ լինելու դեպքում նոր միայն տեղում կատարվում է վճարը: Եթե կան խնդիրներ չափսի հետ, մենք այդ հարցը արագ լուծում ենք: Այսպես, հույս ունեմ, որ LILIJEY-ը կդառնա աղջիկների և կանանց ամենասիրելի բրենդերից մեկը: Շնորհակալ եմ )
https://www.facebook.com/Lilijey-2078313639072326/
https://www.instagram.com/lilijey___/?hl=ru
Ստորև Ձեզ եմ ներկայացնում LILIJEY -ի ոճային, նոր ու թարմ Photoshoot-ը, որն առաջին անգամ կտեսնեք ManeHblog-ում: