Հունիսի 17-ին Montmartre Restaurant-Cocktail-Barr-ում տեղի ունեցավ Լilevents-ի կազմակերպած հերթական բրանչը, որն այս անգամ նվիրված էր առողջությանն ու գեղեցկությանը:
Բրանչին հրավիրված հյուրերի թվում էին սիրված ու ճանաչված դերասանուհիներ, հաղորդավարուհիներ, երգչուհիներ: Health&beauty խորագրով բրանչն ինֆորմացիոն բնույթի էր. առողջության մասով ելույթ ունեցան իրենց ոլորտում գիտակ և առաջատար բժիշկ-մասնագետները, իսկ գեղեցկության մասով իրենց ընկերություններն ու ծառայությունները ներկայացրին Global Beauty, Scrubella_yerevan, BROW & Beauty BARընկերությունները:
Միջոցառման քաղցր ու համեղ հյուրասիրությունն այս անգամ վստահվել էր GH Cakes – Տորթեր / Խմորեղեն / Քաղցրավենիքընկերությանը:
Առողջությունն ու գեղեցկությունը կնոջ ինքնավստահության գրավականներից են,-վստահեցնում են բրանչի կազմակերպիչներ Լիլիթ և Լուսինե Հովհաննիսյանները:
Կանացի գինեկոլոգիական խնդիրների մասին բրանչի մասնակիցներին պատմեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գինեկոլոգ-վիրաբույժ, «Ավանտա» էսթետիկ բժշկության կենտրոնի էսթետիկ գինելոկոգ Զարուհի Գրիգորյանը, ով նշեց, որ անկախ ախտորոշումից, կինը տարվա մեջ գոնե երկու անգամ պետք է հետազոտվի:
Էնդոկրինոլոգ-սննդաբան Асмик Абовян (Hasmik Abovyan)-ը, ով աշխատում է «Դա Վինչի Կլինիկ» պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության կլինիկայում և «Ֆենիքս-Մեդ» բժշկական կենտրոնում, բրանչի հյուրերին օգտակար խորհուրդներ տվեց առողջ և ճիշտ սննդակարգի վերաբերյալ:
Կնոջ գրավչության ամենակարևոր մասնիկը գեղեցիկ ժպիտն է, ուստի օրթոդոնտիստ-ստոմատոլոգ, «Aleksanyan Orthodontics» բրենդի հիմնադիր Aleksanyan Orthodontics Հայկուշ Ալեքսանյանը
բրանչի մասնակիցների հետ կիսվեց գեղեցիկ և առողջ ատամնաշար ունենալու մասին իր մասնագիտական խորհուրդներով :
Առողջ ու խնամված մաշկ ունենալու գաղտնիքները ներկաներին բացահայտեց Կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության կենտրոնի մաշկաբան-կոսմետոլոգ Օվսաննա Օհանյանը:
Իրենց խնամքը կարևորող կանանց և աղջիկների կողմից սիրված վայրերից մեկի՝ Brow-bar Armenia-ի տնօրեն Լուսինե Բազիկյանը հյուրերին պատմեց իրենց սրահում մատուցվող ծառայությունների մասին, ինչպես նաև ուրախացրեց անվճար սպասարկվելու նվեր-քարտերով:
Հայկական արտադրության Scrubella դեմքի և մարմնի խնամքի բնական միջոցների հիմնադիր Hasmik Gevorgyan էլ իր հերթին փակ միջոցառման հյուրերի համար նվերներ էր պատրաստել: Ի դեպ, հյուրերից շատերը, ովքեր արդեն հասցրել են օգտագործել Scrubella-ի միջոցները, իրենց գոհունակությունը հայտնեցին ընկերության խնամքի միջոցների վերաբերյալ:
Երկար տարիներ Հայաստանում գործունեություն ծավալող վարսահարդարման պարագաների մասնագիտացված Global beauty խանութ-սրահների ցանցի ներկայացուցիչ Անիկո Պալյանը պատմեց խանութ-սրահում ներկայացված տեսականու մասին, ինչպես նաև հյուրերին ուրախացրեց խանութ-սրահի կողմից պատրաստած նվերներով:
Lilevents-ի կազմակերպած բրանչը կարելի է ստացված համարել. ընկերության հիմնադիրներն արդեն պատրաստվում են իրենց նոր՝ ինֆորմացիոն և թեմատիկ հերթական բրանչին:
Հատուկ շնորհակալություն We Make խանութ-սրահին և Ogano ապրանքանիշին, AleenColorLab-ին և Էլյա Մանասարյանին:
Սպասե՛ք մեր հաջորդ բրանչին😉😘