+37496288287

LILEVENTS -Ի ՀԵՐԹԱԿԱՆԸ ԲՐԱՆՉԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՅԱՐԴ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ

 

Մայիսի 26-ին մայրաքաղաքի կենտրոնում գտնվող գողտրիկ ու հյուրընկալ անկյուններից մեկում՝ «Յարդ» սրճարանում, տեղի ունեցավ Lilevents-ի կազմակերպած հերթական բրանչը, որն այս անգամ նվիրված էր նորաձևությանն ու գեղեցկությանը: Քույրեր Լիլիթ և Լուսինե Հովհաննիսյաններն այս անգամ իրենց կազմակերպած բրանչին հյուրընկալել էին ոճային, խնամված ու կանացի հայտնիների, որոնց թվում էին դերասանուհիներ, հաղորդավարուհիներ, երգչուհիներ, բլոգերներ և գեղեցկության ոլորտի հայտնի մասնագետներ:

Գեղեցկությանն ու նորաձևությանը նվիրված կիրակնօրյա ցերեկույթին հյուրերը վայելեցին «Յարդ» սրճարանի և Ani_Jelly_Art-ի համեղ հյուրասիրությունը, անմիջական մթնոլորտում զրուցեցին գեղեցկությունից, նորաձևությունից, դե իսկ միջոցառման հովանավորներն էլ իրենց հերթին ներկայացրին իրենց ապրանքանիշերն ու նվերներ մատուցեցին: Դիզայներ Մարիամ Մնացականյանը, ով վերջերս է հիմնել Պարոնյան 2 հասցեում գտնվող իր նորաձևության կենտրոնը, (Mariam Mnatsakanyan-Fashion Studio), բրանչի հյուրերին ներկայացրեց իր հավաքածուն, պատմեց այս տարվա թրենդների մասին: WhiteStone Design-ի թրենդային աքսեսուարներն անտարբեր չթողեցին նաև բրանչի հյուրերին, որոնցից շատերը հենց տեղում սիրով սկսեցին կրել իրենց նվերը:

Դիզայներ Ջենիֆերը, ով ներկայացնում է Liliijey ապրանքանիշը (ներկայացված է We Make showroom-ում), ներկայացրեց իր ձեռագործ լողազգեստները, որոնք իրենց ինքնատիպության շնորհիվ արդեն հասցրել են սիրվել շատերի կողմից: Գեղեցկության մասով բրանչը վստահվել էր հայկական առաջին բնական կոսմետիկան արտադրող «Նաիրիան» ընկերությանը, որի հիմնադիր տնօրեն Անահիտ Մարկոսյանը մաշկի խնամքի հետ կապված կիսվեց օգտակար խորհուրդներով, ինչպես նաև ներկաներին ուրախացրեց իր նվերներով: «Մեդեսթ» էսթետիկ բժշկության և ժամանակակից կոսմետոլոգիայի կենտրոնի գլխավոր բժիշկ Մարինա Շիշմանյանը պատմեց կենտրոնում մատուցվող ծառայությունների մասին :

Ի դեպ բրանչի հյուրերից շատերն այս կենտրոնի հաճախորդրներից են: Դե իսկ հոգու ներդաշնակությունն ապահովող «Shatki yoga center»-ի հիմնադիր Լիլիթը խոսեց մեր կյանքում յոգայի կարևորության մասին (Մաշտոցի 54): Կարծում ենք բրանչը կարելի է ստացված համարել, սպասե՛ք Lilevents-ի նոր բրանչերին:

https://www.facebook.com/lillifestyle/

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...