Օրեր առաջ Մաշտոցի 9 հասցեում փարիզյան տրամադրություն էր. իր դռները բացեց Les Néréides Paris ֆրանսիական նրբաճաշակ զարդերի խանութ-սրահը, որը հիմնադրվել է Փարիզում՝ 1980 թվականին: Հիմքում Պասկալ և Անզո Ամադեոների սիրո պատմությունն է, ովքեր ծանոթացել են Բելգիայում և որոշել են իրենց արվեստը ներկայացնել աշխարհին:
Բրենդը ոգեշնչված է բնության և կենդանիների կողմից, որի շնորհիվ էլ ստեղծվում են եզակի և արտասովոր զարդեր: Յուրաքանչյուր հավաքածուն ունի իր պատմությունը և ստեղծողի զգացմունքները փոխանցում է յուրովի: Այժմ, Les Néréides – ը հայտնի համաշխարհային ընկերություն է, որը ներկայացնում է իր հավաքածուներն աշխարհի 70 խանութում:
Ինձ հետ զրույցում Հայաստանում բրենդի ներկայացուցիչ և խանութ-սրահի հիմնադիր Դիանա Արզումանյանն ասաց, որ վերջապես իրականացրել է իր վաղեմի երազանքը՝ Երևանում ստեղծելով անկյուն, որի շնորհիվ մարդիկ կտեղափոխվեն Փարիզ.
«Կարծում եմ, որ հենց այս զարդերի շնորհիվ էլ կփոխանցվի ֆրանսիական իսկական նրբաճաշակությունն ու էլեգանտությունը,– ասաց հիմնադիրը՝ ավելացնելով, որ 2017-2018 թթ. ձմեռային սեզոնի համար ֆրանսիական տունը շարունակում է իր ծաղկային ոգեշնչումը»:
Նշեմ նաև, որ Les Néréides խանութ-սրահում, Ամանորին ընդառաջ կգործեն զեղչեր և բազմաթիվ անակնկալներ:
Այցելելով Les Néréides խանութ-սրահ և ձեռք բերելով զարդերը՝ ակամայից կտեղափոխվեք Փարիզ՝ ստեղծելով ռոմանտիկ և հեքիաթային տրամադրություն:
https://www.lesnereides.com/fr/
https://www.instagram.com/lesnereides_armenia/?hl=en
Հասցե – Մաշտոց 9
Հեռ. – +37411555050