+37496288287

KOSHKA PARIS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ՝ THE ALEXANDER , A LUXURY COLLECTION HOTEL-ՈՒՄ

Օրերս, Ալեքսանդեր հյուրանոցում տեղի ունեցավ հայտնի դիզայներ Koshka Paris-ի հիմնադիր Մարի Սամվելյանի փակ միջոցառումը, որտեղ ներկայացվեց դիզայների կյանքի պատմությունը, անցած ուղին եվ հետագա անելիքները:

Հյուրերը ծանոթացան Մարիի հետ և հույս հայտնեցին, որ դիզայները շուտով Հայաստանում կունենա իր սեփական խանութ-սրահը: Նշենք , որ սրահում ներկայացված էր Koshka Paris-ի հագուստները, որոնք գրավեցին ներկաների ուշադրությունը:

Մարի Սամվելյանն ավարտել է անգլիական 114 միջնակարգ դպրոցը։ Սովորել է Ռոսլին կիրառական արվեստի ինստիտուտում՝ հագուստի մոդելավորում և դիզայն բաժիններում։

<<Մարի Լյուքս>> անվան տակ ուսանողական տարիներից սկսած հիմնադրել է հագուստի և նորաձևության սրահը։ 19 տարեկանում մեկնել է վերապատրաստման Իտալիայի Միլան քաղաք (5 տարի) ։ Վերապատրասրտվել է լավագույն հագուստի տներում , ինչպիսիք են ՝ Valentino, Serapian, Kutahya, Menegetti և այլն։ Այնուհետև ամուսնացել է Փարիզում (ամուսնու հետ ծանոթացել է Երևանում): Վերապատրաստվել է Փարիզի նորաձևության տներում (2-3 տարի), ինչպիսիք են Balenciaga, Louis Vuitton և այլն, ինչպես նաև ֆրանսիական ընկերություններում։

2007 թվականին հիմնադրել է Koshka Mashka նորաձևության սրահը , որն այժմ կոչվում է Koshka Paris: 2009 թվականից սկսած ունի նաև խանութ Մաժե թաղամասում ։ Այսօր արդեն իր բրենդը ներկայացված է Չինաստանում (Ֆրանչայզինգ) , Դուբայում, ԱՄՆ-ում և այլն։ Մարին անչափ ուրախ է ներկայացնել իր հավաքածուն իր հայրենիքում։

Դե ինչ, ևս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում Մարիին, որ եկավ Հայաստան եվ իրականացրեց այս գեղեցիկ միջոցառումը: Նշենք նաև, որ այժմ հագուստի տեսականին 3 շաբաթ շարունակ ներկայացված է լինելու 5concept խանութ-սրահում:

https://www.instagram.com/koshka.paris/

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...