Երեկ նախատոնական, գարնանային տրամադրություն էր Արշակունյաց 11 հասցեում գտնվող ՍԱՍ Սուպերմարկետում: Հելեն Ուդումյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Կարաս Գինիների հյուրասիրություն – պրեզենտացիա՝ ՍԱՍ էքսկլուզիվ համեղ ապրանքատեսականու հետ համատեղ։
Ինձ հետ զրույցում Հելենն ասաց, որ ներկայացնում են Կարաս գինիներից չորս տեսակ՝ համադրելով համեղ էքսկլուզիվ ուտեստների հետ:
Պետք է նշեմ, որ ՍԱՍ Սուպերմարկետի հաճախորդների համար սա իսկական անակնկալ էր և բոլորը սիրով էին փորձում Կարասի գինիները, իսկ տղամարդկանց մեծ մասը շտապում էր ներս՝ իրենց սիրելիին գնելու օրիգինալ փաթեթավորմամբ «Կարաս Էքստրա Բրուտ» փրփրուն գինին:
Ողջ միամսյակի ընթացքում բոլոր ՍԱՍ Սուպերմակետներում հաճախորդները կգտնեն “Kitchen with Helen”-ի կողմից հատուկ առաջարկությունը «Կարաս Էքստրա Բրուտ» գինին <<Իմ Սրտի Թագուհու Համար>> վերնագրով: