+37496288287

KIDS FASHION DAY – CRISTMAS MOOD

DA2B2036

Արդեն 2-րդ անգամ ներկա էինք գտնվում KIDS FASHION DAY նախագծի ցուցադրությանը՝ այս անգամ նախատոնական Christmas mood խորագրով ,որի շրջանակներում ներկայացվեցին քաղաքի լավագույն բրենդային խանութ-սրահների տոնական, ինչպես նաև ձմեռային լուքերը` հնարավորություն ընձեռելով ծնողներին մինչ տոները ծանոթանալու բոլոր գեղեցիկ առաջարկներին և ավելի հեշտ ու շահավետ ընտրություն կատարել:

Ցուցադրությանը ներկայացան Mommy, MegaSport, Stilnyashka, I am special, Gap, TAP A Loil, MonSoon, F&F, SerGant Major ,Choupette, Tetta Kids բրենդները՝ ամենաշքեղ Doubletree by Hilton հյուրանոցում: Ցուցադրությունը ուղեկցվեց նաև համերգային ծրագրով՝ Կարեն Օհանյանի, Էլինա Չոլախյանի, Դավիթ Գրիգորյանը, Միլի և Ժան Միսկարյանների , Միլենա Գևորգյանի մասնակցությամբ:

Ցուցադրության փոքրիկ մոդելները հենց նախագծի շրջանակներում անցել էին դեֆիլեի դասընթացներ պրոֆեսիոնալ մոդել Նարե Զաքարյանի մոտ՝ Cataleya Wellness Club- ում: Իսկ նրանց շատ նուրբ դիմահարդարումը և վարսահարդարումը իրականացրեցին ,,ԱՐՓԻ,, գեղեցկության սրահի հմուտ և պրոֆեսիոնալ մասնագետները: Քանի որ ցուցադրությունը նախատոնական էր հյուրերին վերջում սպասվում էր շատ մեծ անակնկալ:

Նախապես բաժանված կտրոններով նրանք վերջում մասնակցեցին վիճակահանության և նրանցից մեկը, ով մասնակից մոդելներից մեկի մորաքույրն էր, շահեց ANRIVA տուր տուրօպերատորի կողմից սահմանված 2անձի համար հին նոր տարին Եգիպտոսի լավագույն հյուրանոցներից մեկում ացկացնելու հնարավորություն:

Երեխաները ևս սպասվում էր անակնկալ՝ ,,ՄՈՒԼՏԵՐԻ ԱՇԽԱՐՀ,, մանկական սրճարանի ձմեռ պապը և ձյունանուշը այցելելով նրանց՝ բերել էին կինոթատրոնի նվեր քարտեր, իսկ ANNA MARIE զարդերի բրենդի ևս պատրաստել էր նվերներ: Մայրիկները ևս ստացան նվեր քարտեր ,,ArmMod,, fashion and image studio-ի կողմից: Մասնակից մոդելներից էին նաև Լուսինե Թովմասյանի, Իրինա Թովմասյանի, Լիլիթ Մարգարյանի, Լուիզա Ներսիսյանի և երգչուհի Նելիի երեխաները։

DA2B1176 DA2B1179 DA2B1260 DA2B1266 DA2B1271 DA2B1298 DA2B1322 DA2B1344 DA2B1370 DA2B1388 DA2B1392 DA2B1404 DA2B1414 DA2B1515 DA2B1546 DA2B1553 DA2B1683 DA2B1706 DA2B2022 DA2B2036 DA2B2040

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...