+37496288287

«KEYAN». ՀԻՄՆԱԴԻՐԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԲՐԵՆԴԻ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Չորս տարի առաջ ` 18.02.2015թ.ին, Իզաբելլա Քեյանը ստեղծեց «Keyan» բրենդը, որը Cosmetic պայուսակից հասավ մինչև  հագուստ:  Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցի հենց հիմնադրի հետ.

«Միշտ երազել էի ունենալ բրենդ , որի նմուշները մարդիկ սիրով կկրեն , և փաստորեն, 4 տարի առաջ  բրենդը ծնվեց, և ես  սկսեցի զբաղվել նրա գործունեությամբ՝ առաջնեկի նման փայփայելով: Այն  դարձավ իմ անփոխարինելի մասնիկը:  Keyan բրենդը՝ ստեղծելով գեղեցիկի ամբողջականություն, նպատակ ունի իր պատվիրատուին փոխանցել ինքնատիպ և արժեքավոր նմուշ, որը կունենա դրական աուրա և կստեղծի տրամադրություն՝  ողջ օրվա ընթացքում:Այդ իսկ պատճառով  բրենդիս խորագիրն է ՝ «Բրենդ, որը կստեղծի քո տրամադրությունը»: Keyan Ապրանքանիշն ունի ևս մեկ առանձնահատկություն ՝ ստեղծված բոլոր նմուշները համարվում են բացառիկ»:

Բրենդի հիմնադիրն ասում է, որ պետք է լինես չափից ավել ինդիվիդուալ, յուրահատուկ թե՛  մտքով, թե՛ տեխնիկապես, ինչպես նաև  համարձակ:

«Կարծում եմ, որ ամենաբարդը ինքնատիպությունը պահելն  է ժամանակակից աշխահում,որտեղ կարծես թե ամեն ինչ ասված է:  Այն Մարդիկ որոնք ընտրում են IzabellaKeyan Brand-ը,  դժվարությամբ եմ նրանց անվանում պատվիրատուներեր , որովհետև յուրաքանչյուրի հետ սկսում եմ մտերմանալ,  խոսել,  ճանաչել նոր կարել հագուստ կամ աքսեսուար:   Այժմ աշխատանքներս վաճառվում են Տաշիր առևտրի կենտրոնի 4-րդ հարկում՝  Armenian brands  հարթակի  Mashroom multibrand-ում, ինչպես նաև՝ Բնատուր ապրանքանիշի խանութ –սրահում : Նշեմ նաև,  որ  IzaBellaKeyan Brand-ը շուտով կներկայացնի հագուստի նոր տեսականին՝  թարմ, նորաոճ և թրենդային:  Արդեն իսկ ունեմ մշակած պլան, թե ինչ նորություններ կլինեն ապագայում ,բայց դա թողնենք գաղտնիք», -իր մտքերը և տպավորությունները կիսեց  IzabellaKeyan Brand-ի հիմնադիր Իզաբելլա Քեյանը:

https://www.facebook.com/izaBellaKeyan/?eid=ARBrzIJ_Z6RlQSV6SBbXPYwwGzUSLuCMxb8SOJvoVjaXmYK60dho3pNY5E1G4-UvTD9XhZzbFKe_YH05&timeline_context_item_type=intro_card_work&timeline_context_item_source=100002787331839&fref=tag

https://www.instagram.com/izabellakeyan/?hl=ru

 

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...