Օրերս, գինու սիրահարները հավաքվել էին Radisson blu hotel-ում՝ մասնակցելու միջազգային ճանաչում ունեցող գինեգործ Michel Rolland-ին նվիրված երեկոյին, որը կազմակերպել էր KARAS WINES-Ը:
Երկար Ժամանակ է, ինչ հայտնի գինեգործը համագործակցում է KARAS WINES-ի հետ՝ տալով գինիների վերաբերյալ կարևոր խորհրդատվություն:
Այս և հետագա անելիքների մասին խոսեցի KARAS WINES-ի ներկայացուցիչ Վլադ Խաչատրյանի հետ, ով և խոսեց երեկոյի իրական նպատակի մասին.
«Michel Rolland-ը բոլորիս հայտնի գինեգործ է, ով համագործակցում է համաշխարհային գինու գործարանների հետ: Նա տարին 2-3 անգամ այցելում է Հայաստան՝ իր փորձը կիսելու և կարևոր խորհրդատվություն տալու նպատակով: Քանի որ մեր համագործակցությունը տարիների պատմություն ունի, ուստի որոշեցինք կազմակերպել գեղեցիկ երեկո, վայելել KARAS WINES և մեր ընկերներին ծանոթացնել Michel Rolland-ին, ով նաև իրականացնում է KARAS WINES-ի blending-ը»:
Դե ինչ, ևս մեկ անգամ շնորհակալություն KARAS WINES-ին՝ ջերմ երեկոյի, ինչպես նաև գեղեցիկ անակնկալի համար:
Լուսանկարները՝ Անդրանիկ Բեգլարյանի