Այսօր, Արմավիր քաղաքում գործող ISSO MALL-ում պաշտոնապես իր դռները բացեց ISSO BOWLING BAR-ը: Ի դեպ, բացի BOWLING BAR-ից, առաջին հարկում դուք կարող եք համտեսել ամենահամեղ ու թարմ ուտեստները հենց տեղում, իսկ առաջին հարկում կազմակերպել ձեր հետաքրքիր ժամանցը:
Լավագույն, նոր տեխնոլոգիաներով հագեցած հրաշալի խաղային սրահ՝ բազմաթիվ հետաքրքիր և ժամանցային սրահներով: Այլևս ընտանեկան հաճելի և զվարճալի պահեր վայելու համար պետք չէ անցնել երկար ճանապարհ: Այստեղ կա նաև բար- սրճարան, որտեղ կարելի է անցկացնել խնջույքներ, կորպորատիվ միջոցառումներ, ինչպես նաև լավ ժամանակ ընտանիքի և ընկերների հետ միասին:
Պաշտոնական բացմանը ելույթի խոսքով հանդես եկավ ISSO MALL-ի հիմնադիրը՝ Համլետ Իսահակյանը, ով իր շնորհակալությունը հայտնեց բոլոր ներկաներին, Արմավիր քաղաքի բնակիչներին, ինչպես նաև քաղաքապետին, այլ պաշտոնյա անձանց, ովքեր ևս ներկա էին բացմանը:
Դե ինչ, մենք ևս շնորհավորում ենք ողջ անձնակազմին այս հրաշալի վայրի բացման կապակցությամբ՝ մաղթելով մի շարք հավատարիմ հաճախորդներ:
https://www.instagram.com/isso_bowling_bar/
https://www.instagram.com/issomall_/
https://www.facebook.com/issomall1
Քո զվարճանքների լավագույն վայրը
Աշխատանքային ժամերն են ` 10։30- 23։00
Ք. Արմավիր, Երևանյան 17/3
033-800-505