Օրերս Beauty bar-ում հավաքվել էին մի խումբ գեղեցկուհիներ, ովքեր սիրում ու գնահատում են գեղեցիկը, ովքեր սիրում են միշտ լինել խնամված, առավել ևս հետևել իրենց վարսերի խնամքին:
Այս առիթով, «Turning Heads» ընկերությունը, որը Kevin Murphy –ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում, որտեղ մենք ծանոթացանք ապրանքանիշին, հասկացանք , թե որքան կարևոր նշանակություն ունի վարսերը ճիշտ խնամել:
Ինձ հետ զրույցում Kevin Murphy –ի ներկայացուցիչ Տաթև Բաբայանը ասաց, որ Kevin Murphy մազերի խնամքի պարագաները չեն պարունակում սուլֆատներ, պարաբեններ և այլ վտանգավոր նյութեր և հավելեց, որ շուտով ընկերությունը պաշտոնապես իր արտադրանքը կներկայացնի ապրիլի 22-ին Երեւանում:
Դե ինչ, սիրելի աղջիկներ, օգտվեք Kevin Murphy –ից, քանի որ այն անվնաս է և չի պարունակում քիմիական տարրեր: