Օրերս Inori խանութ-սրահը դարձավ տասը տարեկան: Այս տարիների ընթացքում այն հասցրել է սիրվել ինչպես իմ, այնպես էլ, վստահ եմ, շատերի կողմից: Օրվա ընթացքում մեզ շատ անակնկալներ էին սպասվում. համեղ հյուրասիրություն, խաղարկություն, քաղցր տորթ, նվերներ ու ջերմ մթնոլորտ:
Inori խանութ-սրահում ներկայացված են պողպատե զարդերի` շուկայում առավել սիրված ու հայտնի բրենդներ՝ Ճապոնական Ինորի, Նիդերլանդական Frank տղամարդկանց զարդերի լայն տեսականի, Ֆրանսիական Միրաի: Պողպատե զարդերի առավելությունն այն է, որ զարդը կրելուց մաշկի վրա ալերգիկ երևույթներ չեն առաջանում, չեն ժանգոտվում, չեն գունաթափվում, հեշտությամբ չեն կոտրվում կամ դեֆորմացվում, ի տարբերություն այլ զարդերի, որոնք պատրաստված են թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից: Ներկայումս առկա ոչ մի մետաղ չունի պողպատի փայլն ու արտացոլանքը: Օգտագործելով պողպոտե զարդեր դուք կսիրեք և կզգաք պողպատի հմայքն ու որակը:
Ինքս շատ եմ կրում Inori խանութ-սրահի առաջարկած զարդերը. ի դեպ, պատրաստվում եմ ընկերներիս և ինձ համար գեղեցիկ զարդեր գնել, այնպես որ սպասեք, անպայման կկիսվեմ լուսանկարներով:
https://www.facebook.com/pg/InoriArmenia/photos/?ref=page_internal
https://www.instagram.com/inoriarmenia/?hl=ru