2017 թվականի ապրիլի 30-ին Հրազդանի կիրճում տեղի ունեցավ ամենամյա գարնանային բարեգործական վազք։ Այս տարվա բարեգործական նպատակն էր 3 000 000 դրամ հավաքել մանկական ուղեղային կաթված ունեցող, անապահով ընտանիքներից թվով 100 երեխաների համար հատուկ օրթպեդիկ կոշիկներ գնելու համար։ Վազքի գլխավոր հովանավորն է Ինեկոբանկը։
Այս տարվա վազքը նախատեսում էր 1 կմ մանկական, 5 և 10 կմ, 4*2,5 կմ էստաֆետային վազք։ Վազորդներից ստացված մասնակցության վճարը ամբողջությամբ կտրամադրվի բարեգործական նպատակի համար։ Վազքի ծախսերը ապահովվում են միջոցառման գլխավոր հովանավորի կողմից։
Գարնանային բարեգործական առաջին վազքը տեղի է ունեցել 2014 թվականին։ Այդ տարվանից սկսած ամեն տարի այս վազքն անցկացվում է “Հայ մայրեր” բարեգործական հասարակական կազմակերպությանն աջակցելու նպատակով։ Գարնանային բարեգործական վազքի կազմակերպիիչներն են Երևանի Կիսամարաթոնի թիմը, Triclub Yerevan եռամարտի ակումբը, “Հայ մայրեր” բարեգործական հասարակական կազմակերպությունը, “Վերադարձ Հայաստան” Հիմնադրամը։ Վազքը կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։