The Alexander հյուրանոցում , օրեր առաջ, Hermitage Armenia-ն ներկայացրեց EX NIHILO բրենդի Cuir Celeste նոր բույրի շքեղ շնորհանդեսը, որն էլ հենց հանդիսանում է բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայստանում:
Փակ շնորհանդեսին ներկա էր նաև EX NIHILO ապրանքանիշի համահիմնադիր Բենուա Վերդյեն, որի հետ առավոտյան հնարավորություն ունեցանք զրուցելու նոր բույրի , ինչպես նաև EX NIHILO բրենդի մասին:

– Ողջույն Բենուա, ա՞րդյոք ունեք նախընտրած բաղադրիչ, որով սիրում եք աշխատել:
– Չնայած որ ամեն պարֆյումեր միշտ ունենում է իր նախընտրած բաղադրիչները, մենք ամեն անգամ փնտրում ենք նորը` նոր համադրություններ ստեղծելու համար: Իսկ եթե նշեմ հիմնական օգտագործվող բաղադրիչները, ապա դրանք են`վանիլան , լավանդան կամ մայիսյան վարդի բույրը:
– Կա՞ն որևիցե սկզբունքներ՝ բույր –օծանելիք ընտրելու համար :
-Այսօր , մեզանից շատերը դառնում են լավ գովազդի և մարքետինգային արշավի զոհեր ` գնելով հայտնի ապրանքատեսակներ: Նույն դեպքը լինում է նաև օծանելիքի հետ: Շատերն ընտրում են գեղեցիկ շշով , դիզայնով կամ էլ տպավորիչ անունով օծանելիք: Սակայն, կարծում եմ , որ այդ այնքան էլ հեշտ ընտրություն չէ: Խորհուրդ կտամ, որ օծանելիք ընտրելիս հաշվի առնեք եղանակը կամ Ձեր իսկ բնավորությունը, օրինակ՝ ծանր կամ թեթև:
– Հետաքրքիր է, Ինչպե՞ս ընտրեցիք « Cuir Celeste» օծանելիքի բաղադրիչները :
-Ինչպես արդեն նշեցի, ունենք հիմնականում օգտագործվող բաղադրիչներ: Սակայն, այս անգամ, ավելացել են նաև նորերը` ստեղծելու կաշվի և փայտի բույրերի համադրությունը: Օծանելիքում օգտագործվել է նաև պղպեղը`ստանալու իրեն հատուկ կծու հոտը:
– Ի՞նչով է առանձնանում այս օծանելիքը մնացած օծանելիքներից:
-Մենք ամեն անգամ փորձում ենք կոտրել կարծրատիպերը շքեղ կյանքի վերաբերյալ և փորձում ենք ներկայացնել մեր տարբերակը: Այս օծանելիքը հենց այդ օրինակներից մեկն է: Այն հանդիսանում է Visionnaire հավաքածուի առաջին օծանելիքը:
– Ի՞նչպես ոգեշնչվեցիք և որոշեցիք աշխատել Mathieu Cesar հետ :
– Մեթյուն տաղանդավոր և ժամանակակից լուսանկարիչ է: Ցանկություն առաջացավ ֆոտոշութ անել և այդ լուսանկարների շարքի միջոցով արտահայտել օծանելիքի բույրի յուրահատկությունն ու շքեղությունը: Նա, իսկապես, կատարյալ աշխատանք ներկայացրեց: Նշեմ, որ նախագծում իրենց մասնակցությունն ունեցան Բելլա Հադիդը, Լանա Դել Ռեյը, Միլլա Յոովիչը և այլն:
-Արդյո՞ք Mathieu Cesar-ի և Quentin Bisch – ի հետ համագործակցությունը բավարարեց ձեր սպասելիքները :
– Կարծում եմ, որ երբ աշխատում են միաժամանակ իրենց գործը լավ իմացող մարդիկ և, իհարկե , պրոֆեսիոնալներ` աշխատանքը միշտ ստացված է լինում: Իսկ օծանելիքի աննախադեպ վաճառքը՝ դրա ապացույցն է:
– Ունե՞ք կանոններ՝ օծանելիքը ճիշտ կրելու համար :
– Այսօր շատերն են սխալ կրում օծանելիք, ինչի պատճառով, օրինակ, երկար չի մնում բույրը մաշկի վրա: Հիմնականում կա երկու կարևոր կետ՝ օծանելիքը կրելու համար. պարանոցը և դաստակները: Ինչու՞ հենց այդ կետերը , որովհետև այդտեղ են գտնվում զարկերակները և հնարավորություն են տալիս, որ բույրն ավելի երկար մնա մարմնի վրա: Մի հնարք էլ կարող եմ ավելացնել՝ հատկապես կանանց և աղջիկների համար. օծանելիքը բավականին երկար մնում է շարֆերի վրա:
Հարցազրույցը՝ Նանա Աբրահամյանի
Դե ինչ, ինպես միշտ շնորհակալ ենք HERMITAGE -ին՝ նման հնարավորության համար: Ի դեպ, Cuir Celeste բույրն արդեն ներկայացված է HERMITAGE-ի բոլոր սրահներում:




















